ԼԳԲՏ իրավունքները Հայաստանում
From Wikipedia, the free encyclopedia
Լեսբիների (լեսբուհիների), գեյերի (արվամոլների), բիսեքսուալների (երկսեռականների), տրանսգենդերների (փոխսեռականների) (ԼԳԲՏ) իրավունքները Հայաստանում օրինապես ճանաչված չեն ինչպես իրավական տեսանկյունից, այդպես էլ հասարակության կողմից։
Արագ փաստեր ԼԳԲՏ իրավունքները Հայաստանում, Զինվորական ծառայություն ...
ԼԳԲՏ իրավունքները Հայաստանում | |
---|---|
Զինվորական ծառայություն | Գեյերին (արվամոլներին) և լեսբիներին (լեսբուհիներին) արգելված է ծառայել |
Ընտանեկան իրավունքներ | |
Հարաբերությունների ճանաչում | Չեն գրանցվում և չեն ճանաչվում |
Որդեգրություն | Նույնասեռ զույգերը չեն կարող երեխա որդեգրել |
Փակել
2003 թվականից նույնասեռականությունը Հայաստանի Հանրապետությունում ապաքրեականացված է[1]։ Չնայած այդ փաստի, Հայաստանի ԼԳԲՏ համայնքը չի ընդունվում հասարակության կողմից։