Լայպցիգի ճակատամարտ
From Wikipedia, the free encyclopedia
Լայպցիգի ճակատամարտ կամ Ազգերի ճակատամարտ (ռուս.՝ Битва народов, Բիտվա նարոդով, գերմ.՝ Völkerschlacht bei Leipzig; ֆր.՝ Bataille des Nations, շվեդ.՝ Slaget vid Leipzig) 1813 թվականի հոկտեմբերի 16-ից 19-ը Սաքսոնիայի, Լայպցիգ քաղաքում տեղի ունեցած ճակատամարտ։ Ռուսաստանյի, Պրուսիայի, Ավստրիայի և Շվեդիայի դաշնակցական բանակները Ռուսաստանի կայսր Ալեքսանդր I-ի և Կարլ Ֆիլիպ ցու Շվարցենբերգի գլխավորությամբ պարտության մատնեցին Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի ֆրանսիական բանակին։ Նապոլեոնի բանակում կռվում էին նաև լեհ և իտալացի զինվորներ, ինպես նաև զինվորներ Հռենոսյան միությունից։ Ճակատամարտը 1813 թվականի Գերմանական արշավանքի կիզակետն էր, որում ներգրաված էին 600.000 զինվորական և 2.200 հրետանի, ինչը այն դարձրեց ամենամեծ ճակատամարտը Եվրոպայում մինչև Առաջին համաշխարհային պատերազմը։
Թվական | 19 հոկտեմբեր 1813 |
---|---|
Մասն է | Վեցերորդ դաշնության պատերազմ |
Վայր | Լայպցիգ, Սաքսոնիա |
Արդյունք | Դաշնակիցների հաղթանակ |
Հակառակորդներ | |
Առաջին ֆրանսիական կայսրություն
| Վեցերորդ դաշնություն
|
Հրամանատարներ | |
|
|
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Առաջին անգամ ճակատամարտերում պարտություն կրած Նապոլեոնը ստիպված էր վերադառնալ Ֆրանսիա, մինչդեռ դաշնակիցները չէին ցանկանում հաղթանակը ձեռքի բաց թողնել և հաջորդ տարի ներխուժեցին Ֆրանսիա։ Նապոլեոնը գահընկեց եղավ և արտաքսվեց Էլբա կղզի 1814 թվականի մայիսին։