Լեհաստանի թագավորություն
From Wikipedia, the free encyclopedia
Լեհաստանի թագավորություն (լեհ.՝ Królestwo Polskie, լատին․՝ Regnum Poloniae)՝ միջնադարյան ավատատիրական միապետություն Կենտրոնական Եվրոպայում 1025-1385 թվականներին։ Հանդիսանում է Լեհաստանի իշխանության իրավահաջորդը։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
(1025) | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Գնեզնո (1025-1038) Կրակով(1038-1385) | |||
Լեզու | Լեհերեն, Լատիներեն | |||
Ազգություն | լեհեր | |||
Կրոն | Կաթոլիկություն, Ուղղափառություն, Հայ առաքելական եկեղեցի, Հուդայականություն | |||
Արժույթ | դուկատ, գուլդեն, զլոտի | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | միապետություն | |||
Դինաստիա | Պիաստներ | |||
Պետության գլուխ | թագավոր | |||
Պատմություն | ||||
- ապրիլի 18, 1025 | Բոլեսլավ I Քաջի թագադրում | |||
- հունվարի 20, 1320 | Վլադիսլավ I Լոկետեկի թագադրում | |||
- 1138 | Բոլեսլավ III Ծուռբերանի ստատուտ | |||
- օգոստոսի 14, 1385 | Կրևյան Ունիա |
Տարածքը կազմել է ավելի քան 360 000 քառ. կմ, որի մեջ մտել է գրեթե ամբողջ ժամանակակից Լեհաստանը, ինչպես նաև ամբողջ Սլովակիան և Մորավիան (Չեխիա)։ Հիմնադրումից առաջ կորցրել է մերձբալթյան զգալի տարածքներ՝ ժամանակավորապես պահպանելով միայն Բալթիկ ծովի ափին գտնվող Գդանսկ քաղաքն իր շրջակայքով։ Այսօր այն բաժանված է վերոհիշյալ 3 հանրապետությունների միջև, որոշ տարածքներ գտնվում են ժամանակակից Ուկրաինայում և Գերմանիայում։
Բնակչության մեջ գերակշռողը լեհերն էին, սակայն մեծ թիվ էին կազմում նաև սլովակները, չեխերը, հրեաները, ուկրաինացիները, ինչպես նաև՝ հայերը։
1079-1290 թվականներին երկիրը կառավարող Պիաստները չեն կրել «թագավոր» կոչումը։ 1386 թվականին՝ որպես արդեն որպես Լեհական թագ, Լիտվայի մեծ իշխանության հետ միասին ստեղծվել է Կրևյան Ունիան, որով և Լեհ-Լիտվական միությունը (1385-1569, հետագայում՝ Լյուբլինի ունիայի հիման վրա, Ռեչ Պոսպոլիտա՝ 1569-1795[1])։