Լեոնիդ Գովորով
From Wikipedia, the free encyclopedia
Լեոնիդ Ալեքսանդրովիչ Գովորով (ռուս.՝ Леонид Александрович Говоров, փետրվարի 22, 1897(1897-02-22)[1][2][3], Yaransky Uyezd, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն - մարտի 19, 1955(1955-03-19)[4][1][2][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4]), խորհրդային ռազմական գործիչ, Խորհրդային Միության մարշալ (1944), Խորհրդային Միության հերոս (1945), ԽՄԿԿ անդամ (1942)։
Լեոնիդ Գովորով ռուս.՝ Леонид Александрович Говоров | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 22, 1897(1897-02-22)[1][2][3] |
Ծննդավայր | Yaransky Uyezd, Վյատկայի գավառ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 19, 1955(1955-03-19)[4][1][2][…] (58 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[4] |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա և Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա |
Մասնագիտություն | սպա |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Vladimir Govorov? |
Leonid Govorov Վիքիպահեստում |
1916 թվականին զորակոչվել է բանակ, ավարտել է Կոնստանտինովսկի հրետանային ուսումնարանը (1917)։ Մասնակցել է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին։ 1926 թվականին ավարտել է Հրետանային կատարելագործման դասընթացներ, 1930 թվականին՝ Բարձրագույն ակադեմիական դասընթացներ, 1933 թվականին՝ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, 1938 թվականին՝ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան։
Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Խորհրդա-ֆիննական ճակատինին («Ձմեռային պատերազմ», 1939—1940)։ Խորհրդա-գերմանական պատերազմի ժամանակ եղել է Արևմտյան ուղղության, ապա 5-րդ բանակի հրամանատար (1941 թ.)։ 1942 թ. գլխավորել է Լենինգրադյան խմբավորման, այնուհետև՝ Լենինգրադյան ռազմաճակատի զորքերը (մինչն 1945 թ. մայիսը)։ Պատերազմից հետո նշանակվել է Լենինգրադյան ռազմական օկրուգի հրամանատար, ցամաքային զորքերի գլխավոր հրահանգիչ, 1948 թվականից՝ ԽՍՀՄ հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատար և ռազմական մինիստրի տեղակալ, 1954 թ. մայիսից՝ հակաօդային պաշտպանության գերագույն գլխավոր հրամանատար ու պաշտպանության մինիստրի տեղակալ։
Եղել է նաև ԽՄԿԿ Կենտկոմի անդամության թեկնածու (1952 թվականից), ԽՍՀՄ II — IV գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգնատրվել է Լենինի 5, «հաղթանակի», Կարմիր դրոշի 3, Սուվորովի 1-ին աստիճանի 2, Կուտուզովի 1-ին աստիճանի, Կարմիր աստղի, արտասահմանյան 3 շքանշաններով։