Լիբանանի թեմ
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն / From Wikipedia, the free encyclopedia
Լիբանանի թեմ[1] կամ Լիբանանի հայոց թեմ, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ Մերձավոր Արևելքի տարածքում գտնվող, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը պատկանող թեմերից մեկը, որը ներկայացնում է առաքելական լիբանանահայության հոգևոր կյանքը։ Առաջնորդանիստը՝ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Սուրբ Նշան եկեղեցի։ Թեմի առաջնորդն է Շահե արքեպիսկոպոս Փանոսյանը (2013 թվականից՝ ընդհատումով)։