Լիդսի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Լիդսի համալսարան (անգլ.՝ University of Leeds), Մեծ Բրիտանիայի ամենամեծ համալսարաններից մեկը։ Ունի 7.500 մշտական աշխատող և ավելի քան 32.000 ուսանող` ցերեկային ուսուցմամբ։ Մտնում է բրիտանական համալսարանների լավագույն տասնյակում թե' գիտահետազոտական աշխատանքի ծավալով, թե' ուսանողների քանակով։ 2006 թվականից ամենամեծ թվով դիմորդներ ունեցող անգլիական համալսարանների հնգյակում է[13]։ Համալսարանը մտնում է «կարմիր աղյուսից համալսարանների» և «Ռասել» միավորման մեջ։ 2014-2015 ուստարում համալսարանի եկամուտը կազմել է £639.6 միլիոն, որից £66.7 միլիոնը` գիտահետազոտական դրամաշնորհից ու պայմանագրերից։ Գտնվում է Լիդսի կենտրոնի հարևանությամբ։
Արագ փաստեր Լիդսի համալսարան, Տեսակ ...
Լիդսի համալսարան | |
---|---|
Տեսակ | հանրային հետազոտությունների համալսարան և կրթական կազմակերպություն |
Հիմնադրված է | 1904 |
Անդամակցություն | «Ռասսել» խումբ[1], White Rose University Consortium?[2], Worldwide Universities Network?, N8 հետազոտական ընկերություն, Եվրոպայի համալսարանների միություն[3][4], ORCID[5][6], Jisc[7], Digital Preservation Coalition[8], IIIF Consortium[9], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[10] և International Council for Open and Distance Education?[11] |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հասցե | The University, Leeds, West Yorkshire, LS2 9JT |
Պարգևներ | |
Կայք | leeds.ac.uk(անգլ.) |
University of Leeds Վիքիպահեստում |
Փակել