Լողացող ճեմուղիներ
From Wikipedia, the free encyclopedia
Լողացող ճեմուղիներ (անգլ.՝ The Floating Piers), բուլղարացի արվեստագետներ Քրիստոյի և Ժան Կլոդի ստեղծած արվեստի գործը յուրահատուկ վայրում, որը բաղկացած է 100,000 մետր դեղին գործվածքից։ Սա Քրիստոյի 23-րդ լայնամասշտաբ ինստալյացիոն ծրագիրն է։ Իրականացվել է Իտալիայի Բրեշիա քաղաքի մոտ գտնվող Իզեո լճի վրա` մոդուլային լողացող տախտակամածերի վրա կառուցված 220,000 մետր բարձր խտությամբ պոլիէթիլենային խորանարդներից։ Կտորե կառուցվածքի մակերեսը ճեմուղային հատված է ստեղծում Սուլցանոյից Մոնտե Իզոլա և դեպի Սան Պաուլո կղզի[1]։ Բազմահազար այցելուների հոսքը որոշակի քաոսային և տրանսպորտային խցանումներ է առաջացրել[2]։
Լողացող ճեմուղիներ | |
---|---|
տեսակ | ինստալյացիա և արվեստի ոչնչացված գործ |
նկարիչ | Քրիստո և Ժան Կլոդ |
տարի | հունիսի 18, 2016 |
լայնություն | 16 մետր |
ժանր | հանրային արվեստ |
նյութ | տեքստիլային գործվածք և բարձր խտության պոլիէթիլեն |
գտնվում է | Իզեո, San Paolo Island? և Monte Isola? |
քաղաք | Մոնտե Իզոլա և Սուլցանո |
կայք | |
Ծանոթագրություններ | |
The Floating Piers Վիքիպահեստում |
2016 թվականի հունիսի 18-ին ճեմուղին բացվել է հանրության համար։ Ցուցադրման առաջին 5 օրերին շուրջ 270,000 մարդ է այցելել և զբոսնել լողացող ճեմուղիներով։ Անսպասելի մեծ հոսքի պատճառով կազմակերպիչները փակել են ցուցադրությունը կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 6-ը՝ տարածքի մաքրման աշխատանքներ իրականացնելու համար[3]։
2016 թվականի հուլիսի 3-ին ցուցադրությունը հանրության համար փակվել է։ Համաձայն տեղական պաշտոնյաների հաշվարկի՝ այցելուների թիվը կազմել է շուրջ 1,2 միլիոն մարդ կամ միջինը 72,000 մարդ օրական 16-օրյա ցուցադրության ընթացքում։ Նախագծի ապամոնտաժումը սկսվել է 2016 թվականի հուլիսի 4-ի վաղ առավոտյան[4]։