Լուի Արմսթրոնգ
From Wikipedia, the free encyclopedia
Լուի Դանիել Արմսթրոնգ (օգոստոսի 4, 1901(1901-08-04)[1][2], Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ - հուլիսի 6, 1971(1971-07-06)[1][2][4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), Սատչմո[7], Սատչ[8] և Փոփս[8] մականվամբ ամերիկացի շեփորահար, կոմպոզիտոր, երգիչ և երբեմն էլ դերասան, որը ջազի ասպարեզում ամենաազդեցիկ անձանցից մեկն էր։ Նրա կարիերան հինգ տասնամյակ տևեց՝ 1920-1969-ական թվականներ[9]։ 2017 թվականին նա աստղի արժանացավ Ռիթմի և Բլյուզի Փառքի սրահում։
Լուի Արմսթրոնգ | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Louis Armstrong |
Ի ծնե անուն | անգլ.՝ Louis Daniel Armstrong |
Նաև հայտնի է որպես | Satchmo և Pops |
Ծնվել է | օգոստոսի 4, 1901(1901-08-04)[1][2] Օռլեան շրջան, Լուիզիանա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ[3] |
Մահացել է | հուլիսի 6, 1971(1971-07-06)[1][2][4] (69 տարեկան) Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2] |
Գերեզման | Flushing Cemetery |
Ժանրեր | ջազ |
Մասնագիտություն | դերասան, փողոցային կատարող, փողհար, բենդ-լիդեր, դիրիժոր, ջազ երաժիշտ, երգիչ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, կինոդերասան, երաժիշտ, երգերի հեղինակ, ռադիոհաղորդավար, ստուդիական երաժիշտ և գրող |
Երգչաձայն | բարիտոն և basso profondo? |
Գործիքներ | Շեփոր, Կոռնետ և վոկալ |
Լեյբլ | ABC Records, Audio Fidelity, Columbia Records և Դեկա Ռեկորդս |
Անդամակցություն | Louis Armstrong & His Orchestra? |
Ամուսին | Lucille Armstrong?[5] և Lil Hardin Armstrong? |
Պարգևներ | |
Կայք | louisarmstronghouse.org |
Ստորագրություն | |
Louis Armstrong Վիքիպահեստում |
Արմսթրոնգը ծնվել և մեծացել է Նոր Օռլեանում։ 1920-ականներին հայտնի դառնալով որպես «հնարագետ» շեփորահար և կոռնետահար, Արմսթրոնգը հիմնարար ներդրում ունեցավ ջազի ասպարեզում՝ փոխելով երաժշտության կիզակետը կոլեկտիվ իմպրովիզից սոլո կատարման[10]։ 1922 թվականին նա իր ուսուցչի՝ Ջո «Քինգ» Օլիվերի հետ միասին գնաց Չիկագո՝ նվագելու Կրեոլ ջազ նվագախմբում։ Քամոտ քաղաքում նա ծանոթացավ այլ հայտնի ջազ երաժիշտների հետ, կրկին կապ հաստատեց իր ընկերոջ՝ Բիքս Բայդերբեկի, ինչպես նաև Հոգի Քարլմայքլի եւ Լիլ Հարդինի հետ։ Նա համբավ ձեռք բերեց «կտրող մրցույթներում» և տեղափոխվեց Նյու-Յորք՝ Ֆլեչեր Հենդերսոնի խմբին անդամակցելու համար։
Ակնհայտ ճանաչելի հարուստ, խռպոտ ձայնով Արմսթրոնգը նաև ազդեցիկ երգիչ էր, որն աչքի էր ընկնում հանպատրաստից ստեղծագործողի իր մեծ ճարպկությամբ, երբեմն փոխելով երգի խոսքերն ու երաժշտությունը։ Նա նաև շատ լավ տիրապետում էր սկեթ երգեցողությանը։ Արմսթրոնգը հայտնի է իր խարիզմատիկ բեմական պահվածքով և ձայնով գրեթե այնքան, որքան շեփոր նվագելով։ Արմսթրոնգի ազդեցությունը ծավալվում է նաև ջազից դուրս և 1960-ականներին՝ իր կարիերայի ավարտին, Արմսթրոնգին մեծապես ընդունում էին զանգվածային երաժշտության մեջ՝ իր մեծ լուման ունենալու համար։ Արմսթրոնգը եղել է առաջին իսկապես հայտնի աֆրոամերիկացի արվեստագետներից մեկը, որը «հատեց գիծը», այսինքն Ամերիկայում նրա մաշկի գույնն իր երաժշտության նկատմամբ երկրորդական համարվեց, մինչդեռ այդ ժամանակներում ռասայական խիստ խտրականություն կար։ Նա հազվադեպ էր հրապարակայնորեն քաղաքականացնում իր ռասան, երբեմն էլ դա անում էր իր աֆրոամերիկացի ընկերների մասին անհանգստանալով։ Նրա արվեստը եւ անհատականությունը թույլ տվեցին նրան մուտք գործել ամերիկյան հասարակության վերին խավ, մինչդեռ սևամորթների համար դա խստորեն արգելված էր։