Լվով
քաղաք Ուկրաինայի արևմուտքում / From Wikipedia, the free encyclopedia
Լվով, պաշտոնապես՝ Լվիվ (ուկրաիներեն՝ Львів Լվիվ, արտասանությունը (օգնություն • ինֆո)), քաղաք Ուկրաինայի արևմուտքում, Լվովի մարզի, Լվովի շրջանի, Լվովի համայնքի կենտրոնը։ Ազգային, մշակութային, կրթական և գիտական, խոշոր արդյունաբերական կենտրոն, ինչպես նաև տրանսպորտային հանգույյց, համարվում է Գալիցիայի և Արևմտյան Ուկրաինայի մայրաքաղաքը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լվով (այլ կիրառումներ)
Քաղաք | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Լվով | ||||||||
Львів | ||||||||
| ||||||||
Վերևից ներքև, ձախից աջ. Լվովի պատմական կենտրոն, Լվովի օպերային թատրոն, Վերափոխման եկեղեցի, Սուրբ Էլժաբեթի կաթոլիկ եկեղեցի, Շուկայի հրապարակ, Պոտոցկու պալատ | ||||||||
Երկիր | Ուկրաինա | |||||||
Ներքին բաժանում | Halych Raion?, Shevchenko Raion?, Lychakiv Raion?, Zaliznytsia Raion?, Franko Raion? և Sykhiv Raion? | |||||||
Հիմնադրված է | 1256 թ. | |||||||
Առաջին հիշատակում | 1256 | |||||||
Մակերես | 182 կմ² | |||||||
ԲԾՄ | 296±1 մետր | |||||||
Պաշտոնական լեզու | ուկրաիներեն | |||||||
Բնակչություն | ▼717 273 մարդ (հունվարի 1, 2022)[1] | |||||||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |||||||
Հեռախոսային կոդ | 322 | |||||||
Փոստային դասիչ | 79000–79490 | |||||||
Ավտոմոբիլային կոդ | BC / 14 | |||||||
Պաշտոնական կայք | city-adm.lviv.ua | |||||||
| ||||||||
Լվովը հիմնադրել է գալիցիացի իշխան և Ռուսիո արքա Դանիլ Գալիչկին 13-րդ դարի կեսերին[2][3], ենթադրաբար մոտ 1256 թվականին դարձել է Գալիցիա-Վոլինիայի թագավորության մայրաքաղաքը[4]։ Ռեչ Պոսպոլիտայի առաջին բաժանումից հետո՝ 1775-1918 թվականները եղել է Հաբսբուրգների կողմից ձևավորած Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորության մայրաքաղաքը։ Նրանք իրենց համարում էին Ռուսիայի իրավահաջորդը և իրենք իրենց անվանում էին Գալիցիայի և Լոդոմերիայի արքաներ։ Ավստրո-Հունգարիայի փլուզման արդյունքում՝ 1918 թվականին դարձել է Արևմտաուկրաինական Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաքը, սակայան լեհ-ուկրաինական պատերազմի արդյունքում միացվել է Լեհաստանին։
1998 թվականից Լվովի պատմական կենտրոնը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ 2009 թվականին նրան շնորհվել Է Ուկրաինայի մշակութային մայրաքաղաքի կոչումը[5]։ Քաղաքը պարբերաբար առաջատար տեղ է զբաղեցնում զբոսաշրջային և ներդրումային գրավչության վարկանիշներում[6][7][8]։ 2012 թվականին եղել Է Ուկրաինայի չորս քաղաքներից մեկը, որն ընդունել է 2012 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։ Քաղաքի օրը նշվում է մայիսի 1-ին։