Խոշոր վնասվածք
From Wikipedia, the free encyclopedia
Խոշոր վնասվածք (անգլ.՝ Major trauma), վնասվածքի տեսակ, որը կարող է հաշմանդամություն կամ մահ առաջացնել[1]։ Խոշոր վնասվածքի բազմաթիվ պատճառներ կան, ներառյալ բութ և թափանցող վնասվածքները, բարձրությունից անկումները, տրանսպորտային միջոցների ըդգրկմամբ վթարները, ծակող-կտրող գործիքներով հասցված վերքերը և հրազենային վիրավորումները։ Վնասվածքի ծանրության աստիճանից կախված, բուժօգնության շուտափույթ ցուցաբերումը, և համապատասխան բուժհաստատություն (որը կոչվում է վնասվածքաբանական կենտրոն) հիվանդի տեղափոխման մեծ արագությունը կարող են անհրաժեշտ լինել հիվանդի կյանքը կամ վերջույթը փրկելու համար։ Նախնական գնահատումը բեկումնային նշանակություն ունի, և, ներառում է ֆիզիկալ գնահատումը, ինչպես նաև կարող է ներառել տեսապատկերող գործիքների օգտագործումը, վնասվածքների տեսակները հստակորեն նույնականացնելու համար և բուժման ճիշտ մոտեցում ձևավորելու նպատակով։
2002-ին, միտումնավոր և ոչ միտումնավոր վնասվածքները համապատասխանաբար մահվան հինգերորդ և յոթերորդ պատճառներն էին ամբողջ աշխարհում, կազմելով բոլոր մահերի 6.23% և 2.84%-ը, համապատասխանաբար։ Հետազոտական նպատակներով, սահմանումը հաճախ հիմնվում է այն փաստի վրա, որ Վնասվածքի Ծանրության Ցուցանիշը (ՎԾՑ) 15-ից բարձր է[2]։