Խոսե Մանուել Մորենյո Ֆերնանդես (իսպ.՝ José Manuel Moreno Fernández, օգոստոսի 3, 1916(1916-08-03)[1][2], Բուենոս Այրես, Արգենտինա - օգոստոսի 26, 1978(1978-08-26)[1], Մերլո, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող։ ՊՍՀՖՖ-ի հարցման համաձայն՝ նա 25-րդ տեղն է զբաղեցնում 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների շարքում և 5-րդը՝ Հարավային Ամերիկայում։ Եղել է առաջին ֆուտբոլիստը, որ դարձել է 4 տարբեր երկրների առաջնությունների հաղթող։ Հարավային Ամերիկայի առաջնություններում գոլերի ընդհանուր թվով զբաղեցնում է 3-րդ տեղը՝ 13 գոլ։ Արգենտինայի առաջնությունում խփած գոլերի ընդհանուր թվով 13-րդ տեղում է։ «Ռիվեր Փլեյթի» կազմում գոլերի քանակով զբաղեցնում է 4-րդ տեղը՝ 179 գոլ։ Դարձել է Հարավային Ամերիկայի առաջնություններում խփած 500-րդ գոլի հեղինակը։
|
Չարոն լավագույն ֆուտբոլիստն է, որ ես տեսել եմ իմ կյանքում[4]։ - Ադոլֆո Պեդերներա |
|