Խորվաթիայի նախագահ
From Wikipedia, the free encyclopedia
Խորվաթիայի Հանրապետության նախագահ (խորվ.՝ Predsjednik Republike Hrvatske), պետության ղեկավարը Խորվաթիայում։ 2010 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո հիմնականում արարողակարգային գործառույթներ է իրականացնում, ինչպես նաև բանակի և դիվանագիտության ղեկավարումը։
Խորվաթիայի Հանրապետության նախագահ
Predsjednik Republike Hrvatske | |
---|---|
Խորվաթիայի նախագահական շտանդարտը | |
Նշանակող | Ուղիղ ընտրությունների արդյունքներով |
Պաշտոնավարման ժամկետ | 5 տարի, 2 ժամկետով |
Անդրանիկ պաշտոնավար | Ֆրանյո Տուջման |
Աշխատավարձ | 37,000 կուն ($5,452) ամսական 445,000 կուն ($65,430) տարեկան[1] |
Կայք | predsjednica.hr |
1990 թվականի դեկտեմբերի 22-ի Սահմանադրությամբ Խորվաթիան դարձել է նախագահական հանրապետություն. նախագահն ուներ լայն լիազորություններ՝ ներառյալ կառավարության ղեկավար նշանակելու իրավունքը և կառավարության լուծարման իրավունքը։ 2000 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորված կառավարությունը՝ Խորվաթիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության գլխավորությամբ, բարեփոխել է քաղաքական համակարգը՝ զգալիորեն մեծացնելով խորհրդարանի, կառավարության և վարչապետի լիազորությունները և խաղաղ պայմաններում երկրի նախագահի գործառույթները հասցնելով առավելապես արարողակարգային համակարգի։
Ներկայումս Խորվաթիայի նախագահն ընտրվում է համաժողովրդական գաղտնի քվեարկությամբ՝ 5 տարով և չի կարող վերընտրվել մեկ անգամից ավելի։ Ընտրվելուց հետո նոր նախագահը պետք է թողնի անդամակցությունը քաղաքական կուսակցությանը։ Նախագահի մահվան, հրաժարականի կամ պաշտոնից հեռացման դեպքում նրա լիազորությունները մինչև նոր ընտրություններ անցնում են խորհրդարանի նախագահին։