Խրոնիկական հոգնածության համախտանիշ
From Wikipedia, the free encyclopedia
Քրոնիկ հոգնածության համախտանիշ (վիրուսային հիվանդություններից հետո հոգնածության համախտանիշ, բարորակ միալգիական էնցեֆալոմիելիտ), հիվանդություն, որն առավել մեծ տարածում է ստացել զարգացած երկրներում։ Հիվանդությունը բնորոշվում է երկարատև հոգնածությամբ, որը չի վերանում նույնիսկ տևական հանգստից հետո։ ԽՀՀ-ի առաջացումը կապված է ինքնավար նյարդային համակարգի կենտրոնական կարգավորիչ կենտրոնների նևրոզների զարգացմամբ, որը պայմանավորված է արգելակման գործընթացների համար պատասխանատու գոտու գործունեության ճնշմամբ։ Հիվանդությունը հրահրող գործոններ են հանդիսանում չբալանսավորված էմոցիոնալ-ինտելեկտուալ ծանրաբեռնվածությունը` ի վնաս ֆիզիկական գործունեության։ Ռիսկային խմբին են պատկանում խոշոր քաղաքների բնակիչները (մեգապոլիսների), ձեռնարկատերերը, աշխատանքային գործունեությունը բարձր պատասխանատվությամբ կատարող մարդիկ (բժշկական աշխատողները, ավիադիսպետչերները, երկաթուղային տրանսպորտի օպերատորները)։ Նպաստավոր գործոններ են. անբարենպաստ սանիտարա-էկոլոգիական իրավիճակը, քրոնիկական հիվանդությունները, այդ թվում` վիրուսային վարակները։ Հիվանդության հիմնական նախանշանները սրման ժամանակաշրջաններում բնութագրվում են ապատիայի, դեպրեսիայի, առանց պատճառիզայրույթի, մասնակի ամնեզիայով ագրեսիայի և այլնի առաջացմամբ։ ԽՀՀ հայտնի է տարբեր անուններով. հետվիրուսային աստենիայի սինդրոմ, իմունային դիսֆունկցիա, միալգիական էնցեֆալոմիելիտ[10]։
Խրոնիկական հոգնածության համախտանիշ | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Պատճառ | incognita?[1], Human herpesvirus 6?[2], Human herpesvirus 7?[2], Borna disease virus?[3] և Էբշտեյն-Բարի վիրուս[4] |
Հիվանդության ախտանշաններ | միալգիա[5], Հոդացավ[5], գլխացավ[5], obnubilation?, դող, night sweats?, խրոնիկական տարածուն ցավ, post-exertional malaise?[5][6], ավշային հանգույց[5], կոկորդի ցավ[5], elevated tumor necrosis factor?[7], elevated interleukin-2?[7], elevated interleukin-4?[7], elevated transforming growth factor-β?[7] և elevated c-reactive protein?[7] |
Բուժաքննություն | ֆիզիկալ զննում |
Բժշկական մասնագիտություն | նյարդաբանություն և ռևմատոլոգիա[8] |
Բուժում | rintatolimod?[9] և Պիրիդոստիգմին |