ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2003
From Wikipedia, the free encyclopedia
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի յոթերորդ խաղարկությունը համատեղ կազմակերպեցին Միացյալ Նահանգները և Մեքսիկան։ Հանդիպումները անցկացվեցին 1993 թ. հուլիսի 10-ից մինչև 25-ը ԱՄՆ-ի Բոստոն ու Մայամի քաղաքներում և Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում։ Ըստ մրցաշարի ձևաչափի՝ երեքական հավաքականներից կազմված չորս խմբերում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը պայքարը շարունակում էին փլեյ-օֆֆում, որը սկսվում էր քառորդ եզրափակիչներից։ Անց էր կացվելու նաև հանդիպում երրորդ տեղի համար։ Մրցաշարի հաղթողն ստանում էր 2005 թ. կոնֆեդերացիաների գավաթին մասնակցելու իրավունք։ Այս անգամ մրցաշարին հրավիրվեցին երկու հյուր-թիմեր, որոնք էին Բրազիլիան[1] և Կոլումբիան։
Արագ փաստեր ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2003 CONCACAF Gold Cup 2003Copa de Oro de la CONCACAF 2003 ...
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2003 CONCACAF Gold Cup 2003 Copa de Oro de la CONCACAF 2003 | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | Միացյալ Նահանգներ Մեքսիկա |
Քաղաքներ | 3 |
Մարզադաշտեր | 3 |
Մրցաշրջանի ժամկետ | հուլիսի 12 — հուլիսի 27 |
Մասնակիցներ | 12 (2 կոնֆեդերացիաներից) |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | Մեքսիկա |
Փոխչեմպիոն | Բրազիլիա |
Երրորդ տեղ | Միացյալ Նահանգներ |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Հաճախությունը | 460 500 (23 025 խաղում) |
Խաղեր | 20 |
Խփված գոլեր | 50 (2.5 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | Վալտեր Սենտենո Լենդոն Դոնովան (4 գոլ) |
Լավագույն խաղացող | Խեսուս Արելյանո |
← 2002 2005 → |
Փակել