Կաշառակերություն
From Wikipedia, the free encyclopedia
Կաշառակերություն, հասկացություն, որն ընդգրկում է երեք տեսակ հանցագործություն՝ կաշառք ստանալը, կաշառք տալը և կաշառքի միջնորդությունը։ Կաշառք ստանալ է համարվում պաշտոնատար անձի՝ անձամբ կամ միջնորդի միջոցով նյութական արժեքներ (առարկաներ, դրամ) ընդունելը կամ գույքային շահ ձեռք բերելը որևէ անձից՝ նրա օգտին իր պաշտոնեական դիրքով պայմանավորված անհրաժեշտ գործողություններ կատարելու (կամ գործողություններից զերծ մնալու) պարտավորությամբ։
Օրենքը ոչ նյութական արժեքներ ընդունելը կաշառք չի համարում։ Հանցագործությունը ծանրացնող հանգամանքներ են՝ բազմիցս կաշառք ստանալը, շորթելը, անձի պատասխանատու դիրքը, կաշառակերության համար նախկին դատվածությունը։