Կեսար (կոկտեյլ)
From Wikipedia, the free encyclopedia
Կեսար (անգլ.՝ Caesar) կամ Արյունոտ Կեսար (անգլ.՝ Bloody Caesar), կանադական ալկոհոլային կոկտեյլ, որը սովորաբար պարունակում է օղի և կեսարային միքս (անգլ.՝ caesar mix)[Ն 1]: Հիմնական տարբերությունը «Արյունոտ Մերիից» կակղամորթային հյութի առկայությունն է։ Կոկտեյլը կարելի է համեմատել նաև Միչելադայի հետ, որը պարունակում է նույն բաղադրիչները, բայց օղու փոխարեն օգտագործվում է գարեջուր։
Կոկտեյլը հորինվել է Կալգարիում (Ալբերտա) 1969 թվականին, Ուոլթեր Շելի կողմից՝ քաղաքում նոր իտալական ռեստորանի բացմումը նշելու կապակցությամբ։ «Կեսարը» արագ հայտնի դարձավ Կանադայում, որտեղ տարեկան օգտագործվում է այդ կոկտեյլի 350 մլն բաժին։ Այս ըմպելիքը բազմաթիվ փոփոխությունների հիմք դարձավ, որոնք հանգեցրին նոր կոկտեյլների ստեղծման։