Կոստանդնուպոլսի գրավում (1204)
From Wikipedia, the free encyclopedia
Կոստանդնուպոլսի գրավում Բյուզանդական կայսրության մայրաքաղաքի գրավումը վենետիկցիների ու խաչակիրների կողմից 1204 թվականի ապրիլի 13-ին։ Գրավմանը նախորդել են երկու ծանր պաշարումներ 1203 և 1204 թվականներին։
Արագ փաստեր Կոստանդնուպոլսի գրավում, Թվական ...
Թվական | 1204 թվականի ապրիլի 13 |
---|---|
Մասն է | Խաչակրաց չորրորդ արշավանք |
Վայր | Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն |
Արդյունք | Խաչակիրների հաղթանակ |
Հակառակորդներ | |
Խաչակիրներ Վենետիկի հանրապետություն | Բյուզանդական կայսրություն |
Հրամանատարներ | |
Բոնիֆացիոս Մոնֆերացի Էնրիկո Դանդոլո | Ալեքսիոս IV Անգելոս Ալեքսիոս V Դուկաս |
Կողմերի ուժեր | |
10,000 խաչակիր 10,000 վենետիկցի 210 նավ | 15,000 մարտիկ 20 նավ |
Ռազմական կորուստներ | |
անհայտ | անհայտ |
Ընդհանուր կորուստներ |
Փակել
Վենետիկի նավատորմը և խաչակիրները քաղաքը գրավելուց հետո թալանել և կազմակերպել են հույն ուղղափառ բնակչության սպանդը, այսպիսով լուծելով 1182 թվականին հույների կողմից կազմակերպված լատինական ջարդերի վրեժը։
Մայիսի 9-ին նոր կայսր հռչակվեց Բալդուին Ֆլարանդիացին, որով հիմնվեց Լատինական կայսրությունը, որն ուներ իր վասալ պետությունները։ Դրանք ղեկավարվում էին իտալական, ֆրանսիական ու գերմանական ազնվականների կողմից։ Հունական ազնվականությունը չհանձնվեց և կայսրության ծայրամասերում շարունակեց պայքարը։