Կովբոյներ
From Wikipedia, the free encyclopedia
Կովբոյներ (անգլ.՝ Cowboy — «Cow» – կով, «boy» – տղա), 19-րդ դարի աֆրոամերիկացիներն, որոնք այլ կերպ կոչվում էին նաև «ամերիկյան հեծյալ հովիվներ»։ Առաջին կովբոյները եղել են աֆրոամերիկացիները, որոնք եղել են ստրուկներ։ 1865 թվականին Ամերիկայի սահմանադրության մեջ մտցված օրենքները ազատեցին նրանց ստրկությունից։ Ի սկզբանե, նրանք չունեին ոչ հող և ոչ էլ որևէ աշխատանք կամ զբաղմունք։
1865-1880-ական թվականներին, աֆրոամերիկացիներից բացի կովբոյների գաղափարը տարածվաց Ամերիկայի տարբեր մասերում։ Առաջին երկիրը, որտեղ Կովբոյները հայտնվել են, դա Մեքսիկան է։ Նույն թվականներին աֆրոամերիկացիներից բացի կովբոյներ դարձան նաև Ամերիկայի տեղաբնիկ հնդկացիները և Մեքսիկայի իսպանացիները։
Կովբոյները ամբողջ օրը անցկացնում էին ձիերի հետ՝ ձիերի երամակում։ Շրջում էին ձիերի վրա նստած և օրվա մեծ մասը լինում բաց երկնքի տակ։