Հունական գրականություն
From Wikipedia, the free encyclopedia
Հին հունական գրականությունը, որը հնագույնն է Եվրոպայում, խարսխված է հույն ժողովրդի բանահյուսության վրա։ Գրականության առաջացումը (մ.թ.ա. 8-7-րդ դարեր) կապված է պոլիսային համայնքի ներսում տոհմական կապերի քայքայման և անհատի ինքնագիտակցության բարձրացման հետ։ Այդ ժամանակ ստեղծվեցին Հոմերոսին վերագրվող «Իլիական» և «Ոդիսական» էպիկական պոեմները, Հերոդոտոսը (մ.թ.ա. 8-7-րդ դարեր) տվեց աշխարհի ու աստվածների ծագումնաբանությունը («Թեոգոնիա»), կազմեց բարոյա-տնտեսական ու կրոնական խրատների ժողովածու՝ թագավորներից ճնշվող հողագործի տեսանկյունով («Աշխատանք և օրեր»)։