Հունգարիայի արտաքին քաղաքականություն
From Wikipedia, the free encyclopedia
Հունգարիան զգալի ազդեցություն ունի Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում և հանդիսանում է միջին տերություն միջազգային գործերում[1][2]։ Հունգարիայի արտաքին քաղաքականությունը հիմնված է չորս հիմնական պարտավորությունների վրա՝ ատլանտյան համագործակցություն, եվրոպական ինտեգրում, միջազգային զարգացում և միջազգային իրավունք։ Հունգարիայի տնտեսությունը բավականին բաց է և հենվում է միջազգային առևտրի վրա։
Հունգարիան 1955 թվականի դեկտեմբերից անդամակցել է ՄԱԿ-ին, Եվրոպական միությանը, ՆԱՏՕ-ին, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամ։ Հունգարիան ստանձնեց Եվրապական միության խորհրդի նախագահությունը 2011 թվականին կես տարի ժամկետով, իսկ հաջորդ անգամ կրկին կստանձնի նախագաությունը 2024 թվականին։
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում գործում են ավելի քան 100 դեսպանություններ և ներկայացուցչական մարմիններ[3]։ Հունգարիայում հյուրընկալվում են բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հիմնական և տարածաշրջանային շտաբներ, այդ թվում ՝ Նորարարությունների և տեխնոլոգիաների եվրոպական ինստիտուտի, Եվրոպական ոստիկանական քոլեջի, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, Միջազգային կրթության ինստիտուտի, Աշխատանքի միջազգային կազմակերպության, Միգրացիայի միջազգային կազմակերպության, Միջազգային Կարմիր խաչի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպա տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի, Դանուբի հանձնաժողովի և այլնի[4]։
1989 թվականից Հունգարիայի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակը արևմտյան տնտեսական և անվտանգության կազմակերպություններին ինտեգրվելն էր։ Հունգարիան 1994 թվականից միացավ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին։ 1989 թվականից ի վեր Հունգարիան բարելավեց իր հաճախ սառն հարաբերությունները հարևան երկրների հետ՝ ստորագրելով հիմնական պայմանագրեր Ուկրաինայի, Սլովակիայի և Ռումինիայի հետ։ Դրանցով Հունգարիան հրաժարվում է տարածքային բոլոր վճռական պահանջներից և հիմք է տալիս կառուցողական հարաբերություններին։ Այնուամենայնիվ, Ռումինիայում, Սլովակիայում և Ուկրաինայում էթնիկ հունգարական փոքրամասնությունների իրավունքների հարցը պարբերաբար առաջացնում է երկկողմանի լարվածություն։ Հունգարիան 1989 թվականից ի վեր ստորագրել է ԵԱՀԿ բոլոր փաստաթղթերը, իսկ 1997 թվականին եղել է ԵԱՀԿ նախագահ։
Բացառությամբ 1956 թվականի նոյեմբերին հակասովետական առաջնորդ Իմրե Նաձի կողմից հայտարարված կարճաժամկետ չեզոքությանը, Հունգարիայի արտաքին քաղաքականությունը, ընդհանուր առմամբ, հետևեց խորհրդային քաղաքականությանը 1947-1989 թվականներին։ Կոմունիստական շրջանում Հունգարիան պահպանում էր բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրերը Խորհրդային Միության, Լեհաստանի, Չեխոսլովակիայի, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության, Ռումինիայի և Բուլղարիայի հետ։ Հունգարիան սովետական Վարշավայի պայմանագրի կազմակերպության և Սոցիալիստական երկրների տնտեսական համագործակցության հիմնադիր անդամներից մեկն էր և նա առաջին Կենտրոնական Եվրոպայի երկիրն էր, որը դուրս եկավ այդ կազմակերպություններից, որոնք այժմ չեն գործում։ 1989 թվականից հետո Հունգարիան ավելի շատ կողմնորոշվեց դեպի Արևմուտք, 1999 թվականին միացավ ՆԱՏՕ-ին, իսկ 2004 թվականին`Եվրամիությանը։