Հրաձգություն Քրայստչերչի մզկիթում
From Wikipedia, the free encyclopedia
Հրաձգություն Քրայստչերչի մզկիթում, ահաբեկչական գործողություն Նոր Զելանդիայի Քրայստչերչ քաղաքի Ալ Նուր մզկիթում և Լինվուդ մուսուլմանական կենտրոնում, որը տեղի է ունեցել 2019 թվականի մարտի 15-ին, տեղական ժամանակով 13։40-ին։ Հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 51 մարդ, ևս 40-ը վիրավորվել են[2][3]։ Ոստիկանությունը նաև հաստատել է, որ նրանք հայտնաբերել են շարժական ռումբ, որը հաջողությամբ վնասազերծվել է[4]։ Սա 1997 թվականից հետո Նոր Զելանդիայում առաջին զանգվածային հրաձգությունն է[5][6][7]։
Արագ փաստեր Հրաձգություն Քրայստչերչի մզկիթում, Տեսակ ...
Հրաձգություն Քրայստչերչի մզկիթում | |
---|---|
Տեսակ | ահաբեկչական ակտ, զանգվածային սպանություն և livestreamed crime? |
Երկիր | Նոր Զելանդիա |
Գրոհի վայր | Christchurch City? |
Տեղադրանք | Քրայսթչորչ, Քանթերբերիի շրջան, Ալ Նուր մզկիթ և Լինվուդ իսլամական կենտրոն |
Գրոհի նպատակ | Ալ Նուր մզկիթ և Լինվուդ իսլամական կենտրոն |
Տարեթիվ | մարտի 15, 2019 |
Զենք | military-style semi-automatic?, հրացան, bolt-action rifle?, car bomb?, AR-15 style rifle?, Mossberg 930?, Remington Model 870? և .357 Magnum? |
Զոհվածներ | 51 մարդ[1] |
Վիրավորներ | 40[1] |
Ահաբեկիչների քանակ | 1 |
Կասկածյալ | Բրենթոն Տարանտ (Brenton Tarrant) |
Christchurch mosque shootings Վիքիպահեստում |
Փակել
Ահաբեկչության մեջ մեղադրվում է երեք անձ, որոնցից մեկը՝ 28-ամյա ավստրալիացին հայտնաբերվել է[8][9]։ Նա իր տեսաուղերձում ցուցադրել է նեոնացիստական սև արև և սպիտակ ազգայնականների 14/88 կարգախոսը[10]։