Հրեական հարսանիք
From Wikipedia, the free encyclopedia
Հրեական հարսանիք (եբրայերեն՝ חופה וקידושין), հարսանեկան արարողություն հրեական ավանդույթներով։ Հարսանիքի հիմնական բաղկացուցիչ մասը համարվում է հրեական ամուսնության երկրորդ փուլը` նիսուինը։ Նիսուին կատարելու համար զույգը պետք է կանգնի խուպայի` ամուսնական ամպհովանու տակ, չնայած հրեական հարսանիքը համարվում է կայացած նաև խուպայի բացակայության պայմաններում։ Այնուամենայնիվ գոյություն ունեն նաև այլ կարծիքներ[1][2]։
Ուղղափառ հուդաիզմի կանոններով ավանդական խուպաները խորհուրդ է տրվում տեղադրել բաց երկնքի տակ[3]։ Եթե ամուսնության արարողությունը անցկացվում է ներսում, կամ դահլիճում ապա երբեմն պատրաստում են հատուկ անցք, որը բացվում է արարողության ժամանակ։ Շատ հասիդներ նախընտրում են ողջ արարողությունն անցկացնել բաց երկնքի տակ։ Ասում են, որ այդ դեպքում նորապսակների նախնիները ներկա են գտնվում խուպայի արարողությանը[4]։