Ձուկ (սննդամթերք)
From Wikipedia, the free encyclopedia
Ձկնամիս, ձկան միս, մարդկանց և այլ կենդանատեսակների կողմից լայնորեն սպառվող սննդամթերք։ Մեծ տեղ է գրավում աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդների սննդակարգում։ Սննդային արժեքով փոքր-ինչ զիջում է մսեղենին և առավել դյուրամարս է։
Ձկան միսը բաղկացած է 4 մասից՝ 2 մեջքից և 2 փորատակից, որոնք իրարից երկայնակի բաժանված են շարակցական ամուր հյուսվածքներով։
Ձկան միսն իրենից ներկայացնում է համատարած կոլոիդ համակարգ, որը բաղկացած է մկանային հյուսվածքներից՝ հաջորդաբար շերտավորված կապող հյուսվածքների հետ։ Մկաններն իրենց հերթին բաղկացած են առանձին միոֆիբրիլներից, շրջապատված կապող հյուսվածքի սպունգանման շերտով։
Միոֆոբրիլների սպիտակուցային թաղանթից (սարկոպլազմա) դուրս տարածությունը լցված է մածուցիկ սպիտակուցային լուծույթով։ Մկանային հյուսվածքն արտաքինից պատված է թաղանթով (սարկոլեմա)։ Ձկնամսի մեջ շարակցական հյուսվածքները համատարած կենդանիների մսի հետ ավելի քիչ տոկոս են կազմում, հետևապես ավելի նուրբ և դյուրամարս են։
Ձկան մսի սպիտակուցը իր մեջ պարունակվող ֆերմենտների ազդեցության տակ քայքայվում է ավելի պարզ նյութերի և ամուր փուլում փոխելով միջավայրի թթվայնությունը՝ քայքայման պրոցեսը դարձնում ոչ կարգավորվող։ Ձկնամսում պարունակվող ատոմային սպիտակուցները շուրջ յոթ անգամ ավելի քիչ են, քան ցամաքային կենդանիների մսում, ինչով էլ բացատրվում է դրա դյուրամարսությունն ու սննդային արժեքը։
Բացի սննդամթերք լինելուց, ձկան միսն իր մեջ պարունակում է մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ նյութեր, մասնավորապես՝ յոդ, քրոմ, պղինձ, ֆոսֆոր, կալցիումական աղեր և այլն։