Մասնակից:Արգինե Ավետիսյան/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆիլիպ Սեյմուր Հոֆֆման , ամերիկացի դերասան, երգահան և պրոդյուսեր, աշխատել է թատրոնի և կինոյի արվեստի բազմազան ժանրերում: Հանդես է եկել բազմաթիվ ֆիլմերում, ներառյալ գլխավոր դերերը, սկսած 1990-ականների սկզբից մինչև մահ: [1][2][3].
2000—2010 թվականների ամենապահանջված ամերիկացի դերասաններից մեկը, 1989 թվականին Հոֆֆմանը ավարտել է թատերական դպրոցը, 1991 թվականին առաջին անգամ դերակատարել է հեռուստատեսությունում, որից հետո սկսել է կատարել էպիզոդիկ և երկրորդական դերեր: Իր ողջ կյանքի ընթացքում Հոֆֆմանը նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում և մասնակցել առնվազն 20 թատերական ներկայացումների: Մասնավորապես, նա համագորցակցել է իր ընկերոջ ՝ կինոռեժիսոր Պաուլ Թոմաս Անդերսոնի հետ, 16 տարվա ընթացքում խաղացել է նրա յուրաքանչյուր ֆիլմում ՝ «Ճակատագրական ութնյակ», «Գիշերը բուգի ոճով», «Մագնոլիա», «Սերը թակել է ներքև» և «Վարպետ»:
2006-ին Հոֆֆմանը պարգևատրվեց բազմաթիվ մրցանակներով, այդ թվում նաև Օսկար ՝ Բենեթ Միլլերի կենսագրական «Կապոթ» ֆիլմում գլխավոր դեր կատարելու համար: 2010-ին Ֆիլիպ Սեյմուր Հոֆֆմանը որպես կինոռեժիսոր՝ առաջին անգամ հանդես եկավ «Ջեկը ուղևորվում է նավարկության» ռոմանտիկ կատագերգությունով, այնտեղ դերակատարեց գլխավոր հերոսին: Երկու տարի անց Հոֆֆմանը Վենետիկի կինոփառատոնում ճանաչվեց լավագույն դերասան ՝ խարիզմատիկ օկուլտալիստի կերպարը «Վարպետ» դրամայում ստեղծելու համար:
Կինոյի աշխարհում հասնելով ճանաչման գագաթնակետին, Հոֆֆմանը հավատարիմ մնաց թատրոնին,որին իր ողջ կյանքում համարել է երկրորդ տուն: Թատրոնում Հոֆֆմանը ոչ միայն իրեն համարում էր արտասովոր դերասան, այլ նաև տաղանդավոր բեմադրող ռեժիսոր (սեփական LAByrinth[en] թատերական ընկերությունում):
Ֆիլիպ Սեյմուր Հոֆֆմանը երիտասարդ հասակից թմրանյութեր օգտագործելով՝ դեղերի հզոր ազդեցության հետևանքով մահացավ 2014-ի փետրվարի սկզբին ՝ 46 տարեկան հասակում:[4][5]: Նրա մահվան լուրը մեծ արձագանք ունեցավ, շատ կինոքննադատներ այդ կորուստը համարեցին անուղղելի: Դերասանի հետ հրաժեշտի արարողությունը տեղի ունեցավ Վերին Իստ-Սայդում և Լոյոլայի Սուրբ Իգնատիուս եկեղեցում [6]:
Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը իր ժամանակի ամենասիրված և պահանջված դերասաններից մեկն էր: Արժանացել է վաստակավոր արտիստի կոչմանը, կարողացել է խաղալ բացարձակապես ամեն ինչ[4][7]: Ֆիլմի կարիերայի ավելի քան 25 տարվա ընթացքում Հոֆֆմանը մարմնավորել է հսկայական թվով տպավորիչ երկրորդական կերպարներ, հաճախ բացասական կամ վանող, և որպես հազվագյուտ բացառություն, խաղացել է մի քանի առանձնահատուկ գլխավոր դերեր[8]: