Մասնակից:Մարիամ Տերտերյան/Ավազարկղ2
From Wikipedia, the free encyclopedia
«Հայացք հազար յարդից»-ը ( կամ «Հայացք երկու հազար յարդից», «Սառած հայացք») արտահայտություն է, որը հաճախ օգտագործվում է նկարագրելու խոր սթրեսի կամ հուզական անհանգիստ իրադարձությունների պատճառով դիսոցիացիայի ենթարկվող մարդկանց դատարկ, անկենտրոն հայացքը: Այն ի սկզբանե օգտագործվում էր կապված պատերազմի կոմբատանտների և նրանց դրսևորած հետտրավմատիկ սթրեսային խանգարման հետ, բայց այժմ օգտագործման ավելի լայն շրջանակ ունի և վերաբերում է սթրեսային իրավիճակում հայտնված ցանկացած մարդու կամ որոշակի հոգեկան հիվանդություններ ունեցող մարդկանց:[1]
«Հայացք հազար յարդից»-ը երբեմն նկարագրվում է որպես արկային ցնցման կամ մարտական սթրեսային ռեակցիայի ազդեցություն` հոգեկան այլ հիվանդությունների հետ մեկտեղ, սակայն պաշտոնապես այն բժշկական տերմին չէ:[1][2][3]