Մասնակից:Պետրոսյան Քրիստինե/Ավազարկղ2
From Wikipedia, the free encyclopedia
Բարձրակրունկ կոշիկները, որոնք հայտնի են նաև որպես բարձրակրունկներ, կոշիկի տեսակ են, որոնք ունեն անկյունային ներբան: Նման կոշիկների կրունկները միանում են կոշիկի ոտնաթաթի վերևի հատվածին: Բարձրակրունկների շնորհիվ, ոտքերը ավելի երկար են երևում, կրողին ավելի բարձրահասակ դարձնելով և ընդգծելով սրունքի մկանը [1]:
Կան տարբեր տեսակի բարձրակրունկներ՝ տարբեր գույների, տարբեր որակի, ոճերի և բարձրության: Բարձրակրունկները տարբեր ձևերով օգտագործվել են փոխանցելու համար ազգությունը, մասնագիտական պատկանելությունը, սեռը և սոցիալական կարգավիճակը:Բարձրակրունկները Արևմուտքի պատմության ընթացքում եղել են նորաձևության կարևոր գործոն [2]:17-րդ դարի սկզբին Եվրոպայում բարձրակրունկները տղամարդկության և բարձր սոցիալական կարգավիճակի նշան էին: Միայն դարի վերջում այս միտումը տարածվեց կանանց նորաձևության մեջ [3]:18-րդ դարում բարձրակրունկ կոշիկները բաժանվել էին սեռերի միջև: Տղամարդկանց համար կրունկները հաստ քառակուսիներ էին, որոնք ամրացված էին ձիավարության կոշիկներին կամ պաշտոնական հագուստի կոշիկներին, մինչդեռ կանացի բարձրակրունկները նեղ ու սրածայր էին և հաճախ ամրացվում էին հողաթափի նմանվող կոշիկներին(նման ժամանակակից բարձրակրունկներին)[3]: 20-րդ դարում բարակ տեսքով բարձրակրունկները ներկայացվում էին որպես կանացիության նշան. Սակայն տղամարդկանց համար դեռ ընդունելի էր հաստ բարձրակրունկը երկարաճիտ կոշիկների կամ տրեխների վրա։ Մինչև 1950-ական թվականները կոշիկի կրունկները սովորաբար պատրաստում էին փայտից, սակայն վերջին տարիներին դրանք պատրաստվում էին մի շարք այլ նյութերից, ներառյալ կաշին, զամշը և պլաստիկը [4]:
Բարձրակրունկներ կրելը կապված է ընկնելու ավելի մեծ ռիսկի հետ,[5]մկանային-կմախքային ցավի,[6] ոտնաթաթի դեֆորմացիայի [6][7] և երակների վարիկոզի զարգացման հետ [8]: