Մասնակից:Karine Abrahamyan/Ավազարկղ8
From Wikipedia, the free encyclopedia
1990-ականների կեսերից զբոսաշրջությունը Չիլիում դարձել է երկրի տնտեսության հիմնական ճյուղերից և եկամտի աղբյուրներից մեկը: 2005 թվականին այս ոլորտը աճել է 13,6%-ով, կազմելով ավելի քան 500 մլն ԱՄՆ դոլար, որը հավասար է երկրի ՀՆԱ-ի 1,33%-ին:
Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության (ԶՀԿ) տվյալներով՝ Չիլին 2010 թվականին Ամերիկա մայրցամաքում օտարերկրյա զբոսաշրջիկների համար ութերորդ ամենահայտնի ուղղությունն էր՝ ԱՄՆ-ից, Մեքսիկայից, Կանադայից, Արգենտինայից, Բրազիլիայից, Դոմինիկյան Հանրապետությունից և Պուերտո Ռիկոյից հետո[1]: Այդ տարի երկիր է մուտք գործել 2,766,000 զբոսաշրջիկ՝ ապահովելով 1,636 միլիոն ԱՄՆ դոլարի եկամուտ[1]։ Այս այցելուների մեծ մասը եկել է ամերիկյան երկրներից՝ հիմնականում Արգենտինայից, այնուամենայնիվ, վերջին տարիներին այցելուների թվի ամենամեծ աճը գրանցվել է Եվրոպայից՝ հատկապես Գերմանիայից[2]:
2017 թվականին Չիլի են այցելել 6,449,993 միջազգային զբոսաշրջիկներ՝ գրանցելով 13,3% աճ 2016 թվականի համեմատ: Արգենտինան այցելուների թվով առաջին դիրքում է, որին հաջորդել է Բրազիլիան, իսկ եվրոպացի զբոսաշրջիկներն ընդհանուր թվով երրորդն են։ Զբոսաշրջիկների այցելության միջին տևողությունը կազմել է 10 գիշեր։ Չիլիի կառավարությունը զբոսաշրջության կտրուկ աճը պայմանավորում է գովազդային արշավներով, նոր ծառայությունների և զբոսաշրջային ուղղությունների մշակմամբ[3]։
Նախատեսվում էր, որ 2018 թվականին Չիլիի զբոսաշրջությունը կշարունակի ունենալ այցելուների աճ և ավելի քան 7 միլիոն միջազգային զբոսաշրջիկ, ըստ հաշվարկների, կմեկնի Չիլի[4]: Առցանց ուղեցույց Lonely Planet-ը Չիլին համարել է 2018 թվականին զբոսաշրջիկների համար առաջին այցելության վայրը: Lonely Planet-ն առաջարկում է այցելել Վալպարեսո քաղաք, հյուսիսային Ատակամա անապատ և Պատագոնիայի հարավ[5]: Այնուամենայնիվ, 2018 և 2019 թվականներին Չիլիի զբոսաշրջության արդյունաբերությունը խորը ճգնաժամի մեջ է հայտնվել՝ ներքին անկարգությունների և Արգենտինայի դրամավարկային ճգնաժամի բացասական հետևանքների պատճառով: Արդյունքում, Չիլիում զբոսաշրջության միջազգային ժամանումները 2019 թվականին նվազել են ավելի քան 20%-ով՝ հասնելով մոտ 4,5 միլիոնի[6]։ Հաջորդ տարի Covid-19 համաճարակը հետագա անկումներ է առաջացրել Չիլիի զբոսաշրջության ոլորտում՝ 2019-ի համեմատ 85.7% անկումով, իսկ այցելուների ընդհանուր թիվը կազմել է 1,122,858[7]: 2021 թվականին Չիլի է այցելել ընդամենը 161,000 օտարերկրյա զբոսաշրջիկ[8]։Չիլիից որպես հուշանվեր կարելի է ձեռք բերել գինի, պղնձե փորագրություններ, փայտի փորագրություններ և տեքստիլ[9]: