Մասնակից:Liana Yeghyan/Ավազարկղ2
From Wikipedia, the free encyclopedia
Մոլորակային միջուկ, մոլորակների ընդերքի կենտրոնում գտնվող հատվածը[1]։ Միջուկները կարող են լինել ամբողջությամբ պինդ, ամբողջությամբ հեղուկ կամ, ինչպես Երկիր մոլորակի դեպքում է, պինդ և հեղուկ շերտերի խառնուրդ[2]։ Արեգակնային համակարգում , միջուկի չափերը տատանվում են մոտավորապես 20 տոկոսից (Լուսին) մինչև մոլորակի շառավիղի 85 տոկոսը(Մերկուրի)։
Գազային հսկաները նույնպես ունեն միջուկներ, չնայած դրանց կառուցվածքը դեռևս քննարկման առարկա է․ դրանք, հավանական է, որ կազմված են քարից/երկաթից, կամ նույնիսկ սառույցից և հեղուկ մետաղական ջրածնից[3][4][5]։ Գազային հսկաների միջուկները համամասնորեն ավելի փոքր են, քան երկրային մոլորակների միջուկները, թեպետ, այնուամենայնիվ, դրանք կարող են զգալիորեն ավելի մեծ լինել, քան Երկիր մոլորակինը․ Յուպիտերի միջուկները 10-30 անգամ ավելի ծանր են, քան Երկիր մոլորակինը, իսկ HD149026 b էկզոմոլորակի միջուկը կարող է 100 անգամ ավելի ծանր լինել Երկրի զանգվածից[6]։
Շատ բարդ է ուսումնասիրել մոլորակային միջուկները, քանի որ դրանց անհնար է բացահայտել ուսումնական մեթոդներով և գրեթե չկան մոդելներ, որոնք միջուկից են հայտնաբերվել։ Այսպիսով, մոլորակային միջուկները ուսումնասիրվում են հատուկ տեխնիկաների միջոցով, ինչպիսիք են երկրաշարժագիտությունը,անօրգանական ֆիզիկան և մոլորակային դինամիկան։