Մասնակից:Narimanyan V/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Քլամիդիոզ՝ սեռական ճանապարհով փոխանցվող վարակ: Հարուցվում է Chlamydia trachomatis-ի միջոցով[1]: Վարակվածների մեծ մասը չունեն որևէ ախտանիշ[2]: Ախտանիշների զարգացման համար կարող են պահանջվել շաբաթներ[2]: Կանանց մոտ կարող է դրսևվորվել հեշտոցից արտադրությամբ և միզարձակման ժամանակ մռմռոցով[2]: Տղամարդկանց մոտ կարող է ուղեկցվել առնանդամից արտադրությամբ, մռմռոցով միզարձակման ժամանակ, ամորձիներից մեկի կամ երկուսի ցավով և այտուցով[2]: Կանանց մոտ ինֆեկցիան կարող է բարձրանալ վերել ճանապարհով , բերելով փոքր կոնքի բորբոքային հիվանդությունների զարգացման, ինչը կարող է դառնալ անպտղության և արտարգանդային հղիության պատճառ[3]: Աչքերում, ինֆեկցիայի բուժման բացակայության պայմաններում, կարող է առաջանալ տրախոմա, որը զարգացող երկրնեում կուրության հաճախ հանդիպող պատճառներից է:[4]
Խլամիդիոզ | |
---|---|
Chlamydia trachomatis-ը՝ ներկված հեմատոքսիլին էոզինով | |
Պատճառ | Սեռական հարաբերության ժամանակ կամ ծննդաբերության ընթացքում փոխանցված Chlamydia trachomatis-ը |
Հիվանդության ախտանշաններ | Անախտանիշ, հեշտոցային արտադրություն, արտադրություն անդամից, այրոց միզարձակման ժամանակ |
Բժշկական մասնագիտություն | Վարակիչ հիվանդություններ, Գինեկոլոգիա, Ուրոլոգիա |
Հոմանիշներ | Խլամիդիալ վարակ |
Ախտորոշում | Արգանդի վզիկի, հեշտոցի կամ միզուկի քսուկ, մեզ |
Բուժում | Հակաբիոտիկներ՝ ազիթրոմիցին, դոքսիցիկլին |
Բարդություններ | Ցավն ամորձիներում, փոքր կոնքի բորբոքային հիվանդություններ, անպտղություն, արտարգանդային հղիություն |
Կանխարգելում | սեռական հարաբերությունների բացակայություն, պահպանակ, մեկ ոչ ինֆեկցված զուգընկեր |
Սկիզբը | Վարակումից մի քանի շաբաթ անց |
Հանդիպման հաճախականություն | 4.2% (կանայք), 2.7% (տղամարդիկ) |
Մահերի քանակ | ~200 (2015) |
Քլամիդիոզը կարող է փոխանցվել հեշտոցային, անալ, և օրալ սեքսի ժամանակ, ինչպես նաև ծննդաբերության ժամանակ վարակված մորից՝ երեխային[2]: Աչքերում վարակը կարող է հայտնվել նաև մատների, ճանճերի օգնությամբ կամ կեղտոտ սրբիչի միջոցով[4]: Chlamydia trachomatis-ը ախտահաում է միայն մարդկանց[5]: Ախտորոշումը սովորաբար դրվում է 25 տարեկանից ցածր, սեռական ակտիվ կյանք վարորղ կանանց մոտ, ամենամյա սկրինինգ հետազոտության միջոցով, կամ հղիության կապակցությամբ գինեկոլոգի մոտ այցի ժամանակ[2][3]: Կատարում են մեզի անալիզ և վերցնում են քսուկ հեշտոցից, արգանդի վզիկից և միզուկից[3]: Ռեկտալ և բերանային քսուկները վերցնում են այդ հատվածների ինֆեկցման կասկածի դեպքում[3]:
Կանխման համար անհրաժեշտ է օգտագործել պահպանաներ, ունենալ միայն մեկ չինֆեկցված զուգընկեր կամ չունենալ սեռական հարաբերություններ[2]: Բուժվումն իրականացվում է հակաբիոտիկների օգնությամբ, կիրառելով օրինակ՝ ազիթրոմիցին կամ դոքսիցիկլին[3]: Հղիության ժամանակ կամ նորածինների պարագայում, կիրառվում են էրիթրոմիցին կամ ազիթրոմիցին[3]: Անհրաժեշտ է բուժել նաև հիվանդի ինֆեկցված զուգընկերոջը կամ զուգընկերներին: Բուժման ընթացքում հիվանդները պետք է զերծ մնան սեռական հարաբերություններից յոթ օր, կամ մինչև բոլոր ախտանիշների անհետացումը[3]: Հիվանդների մոտ պետք է ստուգվեն գոնորեան, սիֆիլիսը, և ՄԻԱՎ-ը[3]: Բուժումից հետո հիվանդները երեք ամիս հետո պետք է կրկին հետազոտվեն[3]:
Քլամիդիոզը ամենատարածված ՍՃՓՎ-ներից է[6][7], աշխարհում ախտահարված են կանանց 4.2%-ը և տղամարդկանց 2.7%-ը: 2015 թվականին գրանցվել է քլամիդիոզի 61 միլիոն նոր դեպք[8][1]: ԱՄՆ-ում 2014 թվականին արձանագրվել է 1.4 միլիոն դեպք, գլխավորապես 15-25 տարեկան անձանց շրջանում[1][3]: 2015 թվականին քլամիդիոզից մահացել է 200 հոգի[9]: "Քլամիդիա" բառը ծագել է հուներեն χλαμύδα բառից և նշանակում է "ծածկված, քողարկված"[10]: