Մասնակից:Sembeot/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆինլանդիա (ֆիններեն՝ Suomi; շվեդ.՝ Finland [ˈfɪnland] ( լսել)), պաշտոնապես՝ Ֆինլանդիայի Հանրապետություն (ֆիններեն՝ Suomen tasavalta, շվեդ.՝ Republiken Finland (Լսել ամբողջը (օգնություն • ինֆո))), պետություն Հյուսիսային Եվրոպայում։ Ողողում է Բալթիկ ծովի, Բոտնիկ և Ֆիննական ծովածոցերի ջրերը։ Հյուսիսում սահմանակցում է Նորվեգիայի, հյուսիս-արևմուտքում՝ Շվեդիայի, իսկ արևլքում Ռուսաստանի Դաշնության հետ։ Ֆինլանդիան համարվում է Հյուսիսային երկիր և տեղակայված է աշխարհագրական Ֆենոսկանդիա տարածաշրջանում։ Մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Հելսինկին է։ Խոշոր քաղաքներ են նաև Էսպոն, Վանտան, Տամպերեն, Օուլուն և Տուրկուն։
Ֆինլանդիայի Հանրապետություն
|
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ Maammeno Vårt land]]no (հայերեն՝ "Մեր հող") |
||||
մուգ մոխրագույն գույնով նշված է աշխարհամասը՝ Եվրոպան կանաչ գույնով նշված է Եվրոպական Միությունը |
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Հելսինկի | |||
Պետական լեզուներ | ||||
Շրջանային լեզուներ | Սամի | |||
Կրոն |
|
|||
Կառավարում | Ունիտար խորհրդարանական հանրապետություն | |||
- | Նախագահ | Սաուլի Նինիստո | ||
- | Վարչապետ | Անտի Ռինե[1] | ||
Կազմավորում | ||||
- | Ինքնավարություն Ռուսական Կայսրության կազմում |
1809 թվականի մարտի 29 | ||
- | Անկախություն Ռուսաստանի ԽՖՍՀ |
1917 թվականի դեկտեմբերի 6 | ||
- | Քաղաքացիական պատերազմ Կարմիր Ֆինլանդիայի/ՖՍԱՀ դեմ |
1918 թվականի հունվարի 27-ից մայիսի 15 | ||
- | Համալրել է Եվրոպական միության շարքերը | 1995 թվականի հունվարի 1 | ||
- | Ջրային (%) | 10 | ||
Բնակչություն | ||||
- | 2019 թվականի հուլիսի նախահաշիվը | 5,521,158[2] (114-րդ) | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2018 գնահատում | |||
- | Ընդհանուր | $257 միլիարդ[3] | ||
- | Մեկ շնչի հաշվով | $46,559[3] | ||
ՀՆԱ (անվանական) | 2018 գնահատում | |||
- | Ընդհանուր | $277 միլիարդ[3] | ||
- | Մեկ շնչի հաշվով | $50,068[3] | ||
Ջինի (2018) | 25.9 (6-րդ) | |||
ՄՆԶԻ (2017) | 0.920 (15-րդ) | |||
Արժույթ | Եվրո (€) (EUR) | |||
Ժամային գոտի | ԱԵԺ (ՀԿԺ+2) | |||
- | Ամռանը (DST) | ԱԵԱԺ (ՀԿԺ+3) | ||
Ազգային դոմեն | .fi | |||
Հեռախոսային կոդ | ++358 |
2018 թվականի մարդահամարի տվյալների համաձայն, Ֆինլանդիայի բնակչությունը կազմում է 5.52 միլիոն մարդ[4], որոնց մեծամասնությունը բնակվում է երկրի հարավում[5]։ Բնակչության մեծ մասը՝ 88.7%-ը, կազմում են ֆինները, որոնք խոսում են ֆիններեն։ Նրանց հաջորդում են Ֆինլանդիայի շվեդները, որոնք կազմում են բնակչության 5.3%-ը։ Ֆինլանդիան Եվրոպայում մեծությամբ ութերորդ պետությունն է և Եվրոպական Միության ամենանոսր բնակեցված երկիրը։ Ըստ կառավարման համակարգի՝ Ֆինլանդիան խորհրդարանական հանրապետություն է, որի կառավարական կառույցները տեղակայված են քաղաքամայր Հելսինկիում։ Պետության կազմում առկա են տեղական ինքնակառավարման մարմիններ 311 համայնքներում[6] և 1 ինքնավար մարզ (Ալանդյան կղզիներ)։ Մեծ Հելսինկի ագլոմերացիայում ապրում է 1,4 միլիոն բնակիչ, որոնք ձևավորում են երկրի ՀՆԱ-ի մեկ երրորդ մասը։
Ֆինլանդիան բնակեցված է եղել սառցե դարաշրջանի սկզբից` մոտավորապես մ.թ.ա. 9000 թվականներից[7]: Ցայսօր պահպանվել են առաջին բնակիչների գտածոները, որոնք նույնական են Էստոնիայում, Ռուսաստանում և Նորվեգիայում հայտնաբերվածների հետ։ Հնագույն բնակիչները եղել են որսորդներ և հավաքչությամբ զբաղվողներ, որոնք օգտագործել են քարե գործիքներ։ Առաջին կավագործարանը հիշատակվել է մ․թ․ա․ 5200 թվականին, երբ ներմուծվել է սանրաձև կերամիակայի մշակույթը։ Մ․թ․ա․ 3000 և 2500 թվականներին Ֆինլանդիայի հարավային առափնյա շրջաններում մարտական կացինների մշակուկթի սկզբնավորվելը ասոցացվում է գյուղատնտեսության սկզբի հետ։ Բրոնզե և Երկաթե դարերը բնութագրվում են Ֆենոսկանդիայի և Բալթիկ ծովի տարածաշրջանի մշակույթների մերձացմամբ և X: Այդ ժամանակ Ֆինլանդիայի տարածքում ստեղծվել էին երեք մշակութային շրջաններ՝ Հարավարևմտյան Ֆինլանդիա, Տավաստիա և Կարելյա[8]։ 13-րդ դարի ավարտին հյուսիսային խաչակրաց արշավանքների և Շվեդիայի կողմից Ֆինլանդիայի ափամերձ շրջանների գաղութացման արդյունքում Ֆինլանդիան անցել է Շվեդիայի տիրապետության տակ՝ ինչից հետո փոխվել է երկրի կարգավիճակը, իսկ շվեդերենը դարձել է պաշտոնական լեզուն: 1809 Ֆինլանդիան դարձել է Ռուսական կայսրության ինքնավար մարզ: 1906 թվականին Ֆինլանդիան բոլոր չափահաս քաղաքացիներին շնորհել է քվեարկելու իրավունք, ինչը աննախադեպ էր Եվրոպայում: Նույն թվականին դարձել է աշխարհում առաջին պետությունը, որտեղ ցանկացած քաղաքացի իրավունք ուներ թեկնածություն ներկայացնել կառավարական պաշտոններում[9][10]:
1917 թվականի Ռուսական հեղափոխությանը հետապնդեց Ֆինլանդիայի անկախության հռչակագիրը: Դեռևս զարգացման վաղ փուլում գտնվող պետությունը 1918 թվականին տարանջատվում է քաղաքացիական պատերազմի պատճառով: Հակամարտող կողմերն էին Խորհրդային Ռուսաստանի Բոլշևիկյան Կարմիր բանակը և Գերմանական Կայսրության կողմից աջակցություն ստացող Սպիտակ բանակը: Վերոնշյալ իրադարձություններից հետո երկրում միապետական կարգ հաստատելու փորձ է կատարվում, ինչը ձախողվում է, իսկ փոխարենը հաստատվում է հանրապետական կառավարման կարգ:
1955 թվականին Ֆինլանդիան համալրել է Միավորված Ազգերի Կազմակերպության շարքերը և ստորագրել է չեզոքության համաձայնագիր: 1948 թվականին՝ սառը պատերազմի ժամանակ, կնքվել է Ֆինո-Խորհրդական պայմանագիրը, որն ի օգուտ ԽՍՀՄ-ի էր: 1969 թվականին միացել է ՏՀԶԿ-ին, 1994 թվականին՝ ՆԱՏՈ դաշինք հանուն խաղաղության[11], 1995-ին` Եվրամիությանը, 1997-ին՝ Եվրա-Ատլանտյան համագործակցության խորհուրդ[11], իսկ 1999-ին՝ Եվրագոտի:
Ֆինլանդիայի տնտեսության անցումը գյուղատնտեսականից արդյունաբերական մեծ ժամանակ է պահանջել: Մինչև 1950-ականները համարվել է մեծամասամբ գյուղատնտեսական երկիր: Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո Խորհրդային Միությունը մեծ ռազմատուգանք է ներկայացրել Ֆինլանդիային՝ նրան դրդելով զարգացնել արդյունաբերությունը: Երկիրն արագորեն զարգացրել է իր տնտեսությունը՝ հասցնելով այն բարձրագույն մակարդակի և հիմնվելով Սկանդինավյան մոդելի վրա կառուցել է խոշոր և կայուն սոցիալական համակարգ: Այս ամենի արդյունքում Ֆինլանդիան բարգավաճել է և այժմ համարվում է մեկ անձին բաժին ընկնող եկամուտի ցուցանիշով աշխարհում առաջատար պետություններից մեկը[12]: Ֆինլանդիան առաջատար է համարվում հետևյալ ոլորտներում՝ կրթություն, տնտեսության մրցունակություն, խոսքի ազատություն, կյանքի մակարդակ և անձի զարգացում[13][14][15][16]: 2015 թվականին Ֆինլանդիան առաջատար է համարվել ըստ «Համաշխարհային մարդկային կապիտալ»-ի և «Մամուլի ազատության վարկանիշի»[17]: Ըստ «Անգործունակ պետությունների վարկանիշի» ցանկի 2011-ից 2016 թվականներին Ֆինլանդիան եղել է աշխարհի ամենակայուն պետությունը[18], իսկ ըստ «Գլոբալ գենդերային տարանջատման զեկույցի»՝ երկրորդը[19]: 2018 և 2019 թվականներին գլխավորել է «Համաշխարհային երջանկության զեկույցի» ցանկը[20]: Ֆինների մեծամասնությունը Լյութերա-Ավետարանական եկեղեցու հետևորդներ են[21], սակայն հավատքի ազատությունը երաշխավորված է Ֆինլանդիայի սահմանադրությամբ: