Մասնակից:Sirarpi Mkhitaryan/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Սոցիալ-լիբերալիզմ(ազատականություն) քաղաքական փիլիսոփայության և լիբերալիզմի տարատեսակ է:Խրախուսում է սոցիալական արդարությունը, սոցիալական ծառայությունները, խառը տնտեսությունը , քաղաքացիական և քաղաքական իրավունքների ընդլայնումը և ի տարբերություն դասական լիբերալիզմի, որն աջակցում է շատ քիչ պետական ծառայություններով չկարգավորված, չմիջամտող կապիտալիզմին:
Տնտեսապես այն հիմնված է սոցիալ-շուկայական տնտեսության վրա և համընդհանուր բարիքը դիտարկվում է համահունչ անհատի ազատութանը։[1] Սոցիալ-լիբերալիստները համընկնում են սոցիալ-դեմոկրատների հետ՝տնտեսական միջամտությանն ավելի կողմ լինելու տեսանկյունից։[2] Դրա կարևորությունը համարվում է օժանդակ ՝ համեմատած սոցիալ-դեմոկրատների հետ:[3]Գաղափարախոսությունները, որոնք ընդգծում են սոցիալ-լիբերալիզմի տնտեսական քաղաքականությունը, ներառում են սոցիալական ապահովության լիբերալիզմը,[4]ԱՄՆ-ում "Նոր գործարք"[5] և Քեյնզիան լիբերալիզմները:[6]Մշակութային լիբերալիզմը գաղափարախոսություն է, որն ընդգծում է իր մշակութային ասպեկտը ։ Աշխարհում լայնորեն ընդունված է սոցիալ-լիբերալիզմ քաղաքականությունը:[7]
Սոցիալ-լիբերալ գաղափարներն ու կուսակցությունները, ընդհանուր առմամբ, համարվում են կենտրոնամետ և ձախակենտրոն՝ չնայած նկատվում են այս դիրքորոշումից շեղումներ և աջակենտրոն և ձախակենտրոն քաղաքական կողմերի նկատմամբ:[2][8][9] Տնտեսական և սոցիալական խնդիրների լուծումը սոցիալ - լիբերալիստական կառավարության առաջնահերթ պլանն է, իր մեջ ներառելով`աղքատությունը, սոցիալական ապահովությունը, ենթակառուցվածքները, առողջապահությունը և կրթությունը, օգտագործելով կառավարության միջամտությունը՝ միաժամանակ ընդգծելով անհատական իրավունքներն ու ինքնավարությունը։[10][11][12] Ժամանակակից քաղաքական դատողությունում սոցիալ-լիբերալիզմը կապված է պրոգրեսիզմի(առաջխաղացման),[13][14][15] ձախակենտրոն լիբերալիզմի հետ, որը հակադրվում է աջ նեոլիբերալիզմին(նոր ազատականությանը),[16] և համատեղում է խառը տնտեսության աջակցությունը մշակութային լիբերալիզմում:[17]
Սոցիալ-լիբերալիզմը, ի տարբերություն ամերիկյան սոցիալ-պահպանողականությանը, կարող է նաև առընչություն ունենալ ամերիկյան առաջադեմ դիրքորոշման հետ՝ սոցիալ-մշակութային հարցերի վերաբերյալ,[18] ինչպիսիք են ստեղծագործական իրավունքները և միասեռ ամուսնությունները: Մշակութային լիբերալիզմը հաճախ անվանում են սոցիալ-լիբերալիզմ, քանի որ այն արտահայտում է լիբերալիզմի սոցիալական հարթությունը.այն նման չէ ավելի լայն քաղաքական գաղափարախոսությանը, որը հայտնի է որպես սոցիալ-պահպանողականություն: Ամերիկյան քաղաքականության մեջ սոցիալ-լիբերալիզմը հարկաբյուջետային քաղաքականության վերաբերյալ կարող է ունենալ կա՛մ պահպանողական ,կա՛մ ազատական տեսակետներ:[19]