Մարգարեթ Յորքցի
From Wikipedia, the free encyclopedia
Մարգարեթ Յորքցի (անգլ.՝ Margaret of York, մայիսի 3, 1446 կամ 1446[1], Ֆոթերինհայ ամրոց, Ֆոթերինհայ, Միացյալ Թագավորություն - նոյեմբերի 23, 1503 կամ 1503[1], Մեխելեն, Բելգիա[2]), ամուսնությունից հետո հայտնի է որպես Մարգարիտ Բուրգունդացի (ֆր.՝ Marguerite de Bourgogne), մայիսի 3, 1446 թվական, Ֆոթերինհայ ամրոց (անգլ.՝ Fotheringhay Castle), նոյեմբերի 23, 1503 թվական, Մեխելեն (Mechelen, Malines), Յորքի դուքս Ռիչարդ Պլանտագենետի դուստրը, Անգլիայի թագավորներ Էդուարդ IV և Ռիչարդ III քույրը, Բուրգունդիայի դուքս Կարլոս Խիզախի երրորդ ու վերջին կինը։
Մարգարեթ Յորքցի | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
---|---|
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | մայիսի 3, 1446 կամ 1446[1] |
Ծննդավայր | Ֆոթերինհայ ամրոց, Ֆոթերինհայ, Միացյալ Թագավորություն |
Վախճանի օր | նոյեմբերի 23, 1503 կամ 1503[1] |
Վախճանի վայր | Մեխելեն, Բելգիա[2] |
Դինաստիա | Յորքեր |
Քաղաքացիություն | Անգլիայի թագավորություն |
Հայր | Ռիչարդ Պլանտագենետ, Յորքի 3-րդ դուքս[3][4] |
Մայր | Սեսիլի Նեվիլ[3][4] |
Ամուսին | Կարլոս Խիզախ[4] |
Մարգարեթի հայրը անգլիական գահի հավակնորդ էր, սպանվել է 1460 թվականին։ Մի քանի ամիս անց գահ բարձրացավ Մարգարեթի եղբայր Էդուարդ IV: Աղջկա հետ ամուսնության մի քանի թեկնածուներ կային, սակայն թագավորը ձգտում էր դաշինքի Բուրգունդիայի հետ։ Այդ դաշինքը հաջողվեց կնքել 1468 թվականին, երբ Մարգարեթը ամուսնացավ Կարլոս Խիզախի հետ։ Նա չունեցավ սեփական երեխաներ, զբաղվում էր Կարլոսի դուստր Մարիայի դաստիարակությամբ, իսկ Մարիայի մահվանից հետո հոգ էր տանում նրա երկու երեխաների մասին։ Մարգարեթի ամուսինը զոհվեց մարտում 1477 թվականին, ինչից հետո նա ազդեցիկ դիրք գրավեց ընտանիքում։ Մարգարեթը հրաժարվեց ճանաչել Անգլիայի նոր թագավորին իր երկու եղբայր-թագավորների մահից հետո և սկսեց դավադրություններ հյուսել Հենրիխ VII դեմ, ինչից ստիպված էր հրաժարվել 1496 թվականին։ Կյանքի վերջին տարիները նվիրեց ամուսնու թոռներին ու ծոռներին։ Մահացել է 57 տարեկան հասակում իր ռեզիդենցիայում։