Մարիամ Ֆարդուս
արաբ բժշկուհի, հումանիստ, ջրասուզակ / From Wikipedia, the free encyclopedia
Մարիամ Համեդ Ֆարդուս նաև հայտնի է որպես Մարիամ Ֆարդուս ( արաբ․՝ مريم حامد خليل فردوس, սեպտեմբերի 15, 1984(1984-09-15), Ջիդդա, Մեքքայի շրջան, Սաուդյան Արաբիա), արաբ բժշկուհի, հումանիստ, ջրասուզակ։ 2015 թվականի մայիսիին դարձել է առաջին Սաուդյան և արաբ կինը, որը խորը սուզվել է Հյուսիսային Արկտիկական օվկիանոս (Հյուսիսային բևեռային շրջան)[3]։ 2016 թվականի ապրիլի 16-ին Մարիամը դարձել է առաջին արաբ կինը և աշխարհում երրորդ կինը, որը սուզվել է Հյուսիսային բևեռում[4]։ Ստացել է բժշկության բակալավրի աստիճան՝ 2009 թվականին՝ «Քինգ Աբդուլ Ազիզ» համալսարանն ավարտելուց հետո։ Մարիամ նաև դարձել Է Սաուդյան Արաբիայի առաջին կինը, որը 2015 թվականին փորձել է սուզանավ վարել, այն դեպքում, երբ երկրում կանանց նույնիսկ թույլ չեն տվել տրանսպորտային միջոցներ վարել։ 2018 թվականին ապրիլին հայտարարել է, որ 2019 թվականի սկզբին պատրաստվում է սուզվել Հարավային բևեռում[5]։
Մարիամ Ֆարդուս | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1984(1984-09-15) (39 տարեկան) |
Ծննդավայր | Ջիդդա, Մեքքայի շրջան, Սաուդյան Արաբիա |
Քաղաքացիություն | Սաուդյան Արաբիա[1] |
Մայրենի լեզու | արաբերեն |
Կրթություն | King Abdulaziz University? (2008), Միսսուրի նահանգի համալսարան (2010) և King Saud bin Abdulaziz University for Health Sciences? (2017) |
Մասնագիտություն | բժիշկ և տիեզերագնաց |
Աշխատավայր | Ministry of Health?, Ministry of Health?, self-employment?, Professional Association of Diving Instructors? և Saudi Space Commission?[2] |
Կայք | mariam-fardous.com |
Mariam Hamed Fardous Վիքիպահեստում |