Մարկոս Սեննա
իսպանացի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Մարկոս Անտոնիո Սեննա դա Սիլվա (պորտ.՝ Marcos Antônio Senna da Silva), նաև հայտնի է պարզապես Սեննա (հուլիսի 17, 1976(1976-07-17)[2][3][4], Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլացի և իսպանացի ֆուտբոլիստ, որը հանդես է եկել կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։
Քաղաքացիությունը | Բրազիլիա և Իսպանիա[1] | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 17, 1976(1976-07-17)[2][3][4] (47 տարեկան) | ||
Ծննդավայր | Սան Պաուլո, Բրազիլիա | ||
Հասակ | 177 սանտիմետր | ||
Քաշ | 70 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Իր պրոֆեսիոնալ կարիերայի մեծ մասն անցկացրել է իսպանական «Վիլյառեալ» թիմում[5], 11 մրցաշրջաններում անցկացնելով 363 պաշտոնական հանդիպում, որոնցից 10 մրցաշրջան թիմն անցկացրել Է Լա Լիգայում և խփել 33 գոլ։ Իր կարիերան նա ավարտել է «Նյու Յորք Կոսմոս» թիմում, որի հետ երկու անգամ հաղթել է Սոկկեր Բոուլը։
Ծնունդով Բրազիլիայից Սեննան հանդես է եկել Իսպանիայի հավաքականում, որի կազմում հանդես է եկել չորս տարի՝ խաղալով 2006 թվականի աշխարհի առաջնությունում և 2008 թվականի Եվրոպայի առաջնությունում, որը նա հաղթել Է Իսպանիայի հավաքականի կազմում (մեկնարկային կազմում է եղել բոլոր խաղերում, բացառությամբ խմբային փուլի վերջին հանդիպման)[6]։ Նա դարձավ առաջին բրազիլացին, ով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը[7]։
Սեննան հայտնի էր հեռահար փոխանցում կատարելու, դարպասին հեռահար հարվածներ հասցնելու ունակությամբ, ինչպես նաև 11 մետրանոցների վարպետ էր։