Մեզոթելիոմա
From Wikipedia, the free encyclopedia
Մեզիոթելիոմա քաղցկեղի տեսակ, որը ծագում է մեզոթելից։ Այն մի շարք ներքին օրգանները ծածկող բարակ հյուսվածքային շերտ է[2]։ Առավել հաճախ ախտահարվում է պլևրան (թոքերը և կրծքավանդակը ծածկող թաղանթ)[3][4]։ Որովայնամիզը ավելի հազվադեպ է ախտահարվում, երբեմն դիտվում է պերիկարդի (սիրտը պատող թաղանթ)[5], կամ ամորձին պատող թաղանթի ախտահարում[3][6]։ Մեզոթելիոմայի նշաններն ու ախտանիշները կարող են ներառել՝ դժվարշնչություն, որովայնի մեծացում, կրծքավանդակի ցավ, հազ, հոգնածության զգացում և քաշի կորուստ։ Ախտանիշները սովորաբար դանդաղ են առաջանում[3]։
Մեզոթելիոմա | |
---|---|
Տեսակ | notifiable disease? և հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | wheeze?[1], հևոց, կրծքավանդակի ցավ, Թոքամզային արտաքիրտ, մարմնի քաշի կորուստ և dry cough? |
Բժշկական մասնագիտություն | ուռուցքաբանություն և թոքաբանություն |
Mesothelioma Վիքիպահեստում |
Մեզոթելիոմայի դեպքերի ավելի քան 80% -ը պայմանավորված է ասբեստի ազդեցության հետ[4]։ Որքան մեծ է ազդեցությունը, այնքան մեծ է ռիսկը[4]։ 2013 թվականի դրությամբ աշխարհում մոտ 125 միլիոն մարդ աշխատավայրում ենթարկվել է ասբեստի ազդեցությանը[7]։ Հիվանդացության բարձր մակարդակ դիտվում է այն մարդկանց մոտ, ովքեր զբաղվում են ասբեստի արտադրությամբ, արդյունահանմամբ, աշխատում են ասբեստի արտադրամասերում, ապրում են աշխատողների հետ կամ աշխատում են ասբեստ պարունակող շենքերում[4]։ Ասբեստի ազդեցությունից մինչև քաղցկեղի առաջացում տևում է մոտ 40 տարի[4]։ Ասբեստի հետ աշխատող մարդու հագուստը լվանալը նույնպես մեծացնում է ռիսկը[7]։ Ռիսկի այլ գործոնները ներառում են գենետիկան և սիմիական վիրուս 40-ով վարակումը[4]։ Ախտորոշումը կարող է կասկածվել կրծքավանդակի ռենտգեն և ՀՇ հետազոտությունների արդյունքների վերլուծությամբ և հաստատվում է, կամ քաղցկեղի կողմից արտադրված հեղուկի հետազոտմամբ, կամ հյուսվածքային բիոպսիայով[8]։
Կանխարգելումը կենտրոնացած է ասբեստի ազդեցության նվազեցման վրա[9]։ Բուժումը հաճախ ներառում է վիրահատություն, ճառագայթային թերապիա և քիմիաթերապիա.[10] Պլևրալ թերթիկները սպիացնելու համար կիրառվող պլևրոդեզ պրոցեդուրան, որը ներառում է այնպիսի նյութերի օգտագործումը, ինչպիսիք է տալկը, կարող է օգտագործվել թոքերի շուրջ մեծ ծավալով հեղուկային կուտակումը կանխելու նպատակով[10]։ Քիմիաթերապիան հաճախ ներառում է ցիսպլատին և պեմետրեքսեդ դեղամիջոցներ համկցած կիրառումը[8]։ Միացյալ Նահանգներում հինգ տարվա ապրելիությունը միջինում կազմում է 8%[11]։
2015 թվականին մեզոթելիոմայով հիվանդների քանակը եղել է 60800 մարդ, իսկ մահացությունը՝ 32000 մարդ[12][13]։ Հիվանդացության հաճախականությունը տարբեր տարածաշրջաններում տարբեր է[4]։ Հանդիպման հաճախականությունը ավելի բարձր է Ավստրալիայում, Միացյալ Թագավորությունում և ավելի ցածր՝ Ճապոնիայում։ ԱՄՆ-ում.[4] ԱՄՆ-ում տարեկան մոտ 3000 մարդու մոտ ախտորվում է մեզոթելիոմա[14]։ Ավելի հաճախ հիվանդանում են տղամարդիկ, քան կանայք[4]։ 1950-ական թվականներից սկսած հիվանդացության մակարդակն աճել է[4]։ Ախտորոշումը սովորաբար 65 տարեկանից հետո է, իսկ մահացությունը առավելապես դիտվում է 70 տարեկանում[4]։ Մինչ ասբեստի կոմերցիոն օգտագործումը հիվանդությունը հազվադեպ էր հանդիպում[4]։