Մեծ դար (Ֆրանսիա)
From Wikipedia, the free encyclopedia
Մեծ դար (ֆր.՝ Grand Siècle), ֆրանսիական պատմագրության մեջ ավանդաբար առանձնացվող ժամանակաշրջան, որ ընդգրկում է Բուրբոնների արքայատոհմի առաջին երեք թագավորների՝ Հենրիխ Չորրորդ Մեծի (1589—1610 թթ.), Լյուդովիկոս XIII Արդարի (1610—1643 թթ.) և Լյուդովիկոս Տասնչորսերորդ Արև-արքայի (1643—1715 թթ.) իշխանության տարիները՝ 1589-ից 1715 թվականները[1][2][3]։ Դա ֆրանսիական վերածննդի, Ֆրանսիայում ծավալված կրոնական պատերազմների դարաշրջանն էր։ Մեծ դարը և դրան անմիջականորեն հաջորդած Գալանտ դարը միասին կազմում են մինչհեղափոխական կամ Հին իշխանակարգի (Հին ռեժիմի) Ֆրանսիայի դարաշրջանը։