Մոնտե Կառլոյի ավտոմրցարշավ
From Wikipedia, the free encyclopedia
Մոնտե Կառլոյի ավտոմրցարշավ (ֆր.՝ Rallye Automobile Monte Carlo), ավտոմրցարշավ, կազմակերպված Մոնակո ավտոմոբիլային ակումբի կողմից (որն անցկացնում է նաև Մոնակոյի Գրան-Պրի ֆորմուլա-1)։ Փուլն սկսվում է Լազուրի ափից՝ Մոնակոյի իշխանություն, շարունակվում է մինչև Ֆրանսիայի հարավ-արևելք։ Իր կազմավորման պահից՝ 1911 թվականից, իշխան Ալբեր I-ի կողմից, այս դժվար մրցարշավը համարվում է ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտում բարեփոխումների և նորարարությունների փորձարկման «պալիգոն»։ Հաղթանակն այս մրցարշավում մեծ հեղինակություն և փառք է բերում ավտոարտադրողներին[1]։ 1973-2008 թվականները Մոնթե Կառլոյի հաղթարշավի տարիներն էին (WRC)[2][3]: 2009 թվականից ի վեր ներառված է Intercontinental Rally Challenge (IRC) օրացույցում[4]։ Ճանապարհի ծածկույթն առանձնանում է չորս հատուկ տեսակներով (չոր ասֆալտ, խոնավ ասֆալտ, ձյուն և սառույց), իսկ երբեմն նրանցից մեկ տեսակը խիստ արտահայտված կարող է լինել` այդ պատճառով մրցավազքում կարևոր է ճիշտ դադարի ընտրությունը[5]։ Վարորդի համար սա հաճախ դժվար ընտրություն է, քանի որ անվադողերը, որոնք աշխատում են ձյան և սառույցի վրա, սովորաբար վատ են ընթանում չոր ասֆալտի վրա։ Այս մրցաշավներն հանդես են գալիս շատ գեղեցիկ և հետաքրքիր մասնակիցներ։ Երթուղին լի է ոլորաններով և կտրուկ շրջադարձերով։ Մոնթե Կառլոյում գործում են նաև երկու գիշերային մրցարշավեր[6][7]։
Մոնտե Կարլո ավտոմրցարշավ Monte Carlo Rally | |
---|---|
Տեսակ | մարզական կրկնվող իրադարձություն և international sporting event? |
Հիմնադրվել է | հունվար 1911 |
Հիմնադիր | Ալբեր I |
Անվանված է | Մոնտե Կառլո |
Հրատարակիչ | Մոնակո, Ֆրանսիա |
Երկիր | Մոնակո |
Նախորդ | 1911 |
Հաջորդ | 1911–2011 Centenary logo |
Հաճախականություն | տարեկան |
Կայք | acm.mc(ֆր.)(անգլ.) |
Rallye Automobile Monte Carlo Վիքիպահեստում |