Մովսես Խորենացու մեդալ
From Wikipedia, the free encyclopedia
Մովսես Խորենացու մեդալ, Հայաստանի պետական պարգև։ Հիմնադրվել է 1993 թ. հունիսի 23-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված, 1993 թ. հուլիսի 26-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 1993 թ. օգոստոսի 8-ին ուժի մեջ մտած «Մովսես Խորենացու մեդալի մասին» ՀՀ օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014 թ. օգոստոսի 9-ին)։ ՀՀ ամենահին մեդալն է Մխիթար Հերացու մեդալի, Մխիթար Գոշի մեդալի և Անանիա Շիրակացու մեդալի հետ մեկտեղ։ Վերասահմանվել է 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։
Արագ փաստեր Մովսես Խորենացու մեդալ, Երկիր ...
Մովսես Խորենացու մեդալ | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Հայաստան | ||||
Տեսակ | մեդալ | ||||
Վիճակագրություն | |||||
Հիմնադրման ամսաթիվ | հուլիսի 26, 1993 | ||||
Հերթականություն | |||||
Ավագ պարգև | Անանիա Շիրակացու մեդալ | ||||
Կրտսեր պարգև | «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ | ||||
Movses Khorenatsi Medal Վիքիպահեստում |
Փակել