Մունթազար ալ-Զեյդի
From Wikipedia, the free encyclopedia
Մունթազար ալ-Զեյդի (արաբ․՝ منتظر الزيدي, Muntaẓar al-Zayidī, հունվարի 15, 1979(1979-01-15) կամ դեկտեմբերի 12, 1979(1979-12-12), Բաղդադ, Իրաքի Հանրապետություն), իրաքցի ռադիոլրագրող, թղթակից Կահիրեում։ Նրա ռեպորտաժները մեծ մասամբ վերաբերել են Իրաքի պատերազմի այրիների, որբերի և երեխաների ծանր վիճակին[1][2]։
Մունթազար ալ-Զեյդի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 15, 1979(1979-01-15) (45 տարեկան) կամ դեկտեմբերի 12, 1979(1979-12-12) (44 տարեկան) |
Ծննդավայր | Բաղդադ, Իրաքի Հանրապետություն |
Քաղաքացիություն | Իրաք |
Կրոն | շիա իսլամ |
Կրթություն | Arab Open University? և Բաղդադի համալսարան |
Մասնագիտություն | լրագրող, հակապատերազմային ակտիվիստ, գրող, քաղաքական գործիչ և հումանիստ |
Կուսակցություն | Alliance of Revolutionaries for Reform? |
Պարգևներ և մրցանակներ | |
Muntadhar al-Zaidi Վիքիպահեստում |
2007 թվականի նոյեմբերի 16-ին անհայտ անձանց կողմից առևանգվել է Բաղդադում։ Երկու անգամ ձերբակալվել է Միացյալ Նահանգների զինված ուժերի կողմից։
2008 թվականի դեկտեմբերի 14-ին Բաղդադում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ալ-Զեյդին իր կոշիկները նետել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի վրա։ Ավելի ուշ նա ձերբակալվել է և դատարանի կողմից դատապարտվել 3 տարվա ազատազրկման (փաստաբանների բողոքները քննարկելուց հետո ժամկետը կրճատվել է մինչև 1 տարի)[3], 9 ամիս բանտում անցկացնելուց հետո ազատ է արձակվել[4]։ Միջադեպը գրավել է միջազգային ուշադրությունը։