Յաֆֆայի ճանապարհ
From Wikipedia, the free encyclopedia
Յաֆֆայի ճանապարհ (եբրայերեն՝ רחוב יפו, Rehov Yaffo, արաբ․՝ شارع يافا), Երուսաղեմի ամենաերկար և ամենահին գլխավոր փողոցներից մեկը։ Այն անցնում է քաղաքի արևելքից դեպի արևմուտք, Հին քաղաքի պատերից դեպի Երուսաղեմի կենտրոն, Երուսաղեմի արևմտյան պորտալկ և Երուսաղեմ-Թել Ավիվ խճուղի։ Փողոցով ձգվում են խանութներ, գրասենյակներ, ռեստորաններ։ Միանալով Բեն Եհուդա և Քինգ Ջորջ փողոցներին՝ ձևավորում է Երուսաղեմի կենտրոնի եռանկյունը։ Յաֆա ճանապարհի տեսարժանություններից են Ալենբի հրապարակը, (ԻՊԲ հրապարակ), Սաֆրա հրապարակ (քաղաքապետարան), Սիոնի հրապարակ, Դավիդկա հրապարակ, Ջորջ V և Շտրաուս փողոցների "Եռակի" խաչմերուկը (Համեշուլաշ), Բեն Եհուդա փողոցի հետիոտնային գոտին, Մահանե Եհուդա շուկան, Երուսաղեմի ավտոբուսների կենտրոնական կայանը։ Յաֆֆայի ճանապարհը վերակառուցվել է որպես Երուսաղեմի արագընթաց տրամվայի կողմից սպասարկվող հետիոտնային գոտի։