Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական տրիբունալ
From Wikipedia, the free encyclopedia
Նախկին Հարավսլավիայի հարցերով միջազգային քրեական տրիբունալ (անգլ.՝ International Criminal Tribunal for the former Yugoslavia (ICTY)), ՄԱԿ-ի կառուցվածք, որը գոյություն է ունեցել 1993-2017 թվականներին։ Ստեղծման հայտարարված նպատակը 1991-2001 թվականներին Հարավսլավիայի պատերազմների ժամանակ իրականացված պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության զոհերի նկատմամբ արդարության վերականգնումն է, ինչպես նաև այդ հանցագործությունների մեղավորների հետագա պատիժը։ Գտնվում էր Հաագայում։ Ամբողջական անվանումը՝ «Միջազգային տրիբունալ՝ 1991 թվականից ի վեր նախկին Հարավսլավիայի տարածքում կատարված միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումների համար պատասխանատու անձանց դատական հետապնդման համար» (International Tribunal for the Prosecution of Persons Responsible for Serious Violations of International Humanitarian Law Committed in the Territory of the Former Yugoslavia since 1991)։