Նեա-Ֆիլադելֆիա (Ատտիկա)
քաղաք Հունաստանում, Աթենքի հյուսիսային արվարձան / From Wikipedia, the free encyclopedia
Նեա-Ֆիլադելֆիա[2] (հուն․՝ Νέα Φιλαδέλφεια), քաղաք Հունաստանում, Աթենքի հյուսիսային արվարձանը։ Գտնվում է ծովի մակարդակից 110 մ բարձրության վրա՝ Աթենական հարթավայրում, Աթենքի կենտրոնից 6 կմ դեպի հյուսիս։ Նեա-Ֆիլադելֆիա-Նեա Խալկիդոն համայնքի ադմինիստրատիվ կենտրոն Կենտրոնական Ատտիկայի Ատտիկա միավորում։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 25 734 մարդ[3]։ Տարածքը 2,85 կմ²։
Քաղաք | ||
---|---|---|
Նեա-Ֆիլադելֆիա | ||
Երկիր | Հունաստան | |
ԲԾՄ | 110 մետր | |
Բնակչություն | ▼25 198 մարդ (2021)[1] | |
Հեռախոսային կոդ | 210 | |
Փոստային դասիչ | 143 xx | |
Պաշտոնական կայք | neafiladelfeia.gr | |
| ||
Քաղաքով անցնում է Կիֆիսոս գետը և Պիրեյոս - Աթենք - Սալոնիկ - Էվզոնի ավտոմայրուղին։ Կառուցվել է Աթենական մետրոպոլիտենի «Նեա-Ֆիլադելֆիա» 4-րդ կայարանը։
1920 թվականին քաղաքի տեղում եղել է 110 բնակիչ ունեցող Պոդոֆիտիս (հուն․՝ Ποδονίφτης) գյուղը[4], որն անվանվել է Կիֆիսոս գետի վտակի անունով։ Կոկինոս-Միլոս (հուն․՝ Κόκκινος Μύλος «Կարմիր ջրաղաց») շրջանը հայտնի է եղել ջրաղացներով։ 1924 թվականին, փոքրասիական տեղահանությունից հետո, սկսել են տներ կառուցել փախստականների համար։ Նեա-Ֆիլադելֆիան հիմնադրվել է 1928 թվականին, իսկ 1933 թվականին ստեղծվել է համատիրություն[5]։ 1947 թվականին համատիրությունը դարձել է համայնք[6]։ Քաղաքն իր անվանումն ստացել է Լիդիայի Ֆիլադելֆիայի (ներկայիս Ալաշեհիր՝ Թուրքիայում) անունից։ 1931 թվականին կառուցվել է քաղաքով անցնող Աթենք-Լավրիոն երկաթուղին։
Քաղաքը տուժել է 1999 թվականի երկրաշարժի ժամանակ։ Ավերվել Է «Նիկոս-Գումաս» մարզադաշտը, որը 1930 թվականից ի վեր եղել է «ԱԵԿ Աթենք ՖԱ»-ի մարզադաշտը։ Ակումբը տեղափոխվել է «Օլիմպիական մարզադաշտ»։ «Նիկոս-Գումաս» մարզադաշտի տեղում 2003 թվականին կառուցել են «Այա-Սոֆիա» մարզադաշտը։ 1930 թվականից Նեա-Ֆիլադելֆիայում գործում է «Իոնիկոս» բասկետբոլային ակումբը։