Նիագարա (գետ)
From Wikipedia, the free encyclopedia
Նիագարա (անգլ.՝ Niagara River), գետ Հյուսիսային Ամերիկայում, որը միացնում է Էրի և Օնտարիո լճերը և բաժանում Նյու Յորք նահանգը կանադական Օնտարիո գավառից։ Երկարությունը գրեթե 56 կմ է, մակերեսը` 665 հազար կմ2։
Նիագարա | |
---|---|
Նիագարա գետի արբանյակային լուսանկար | |
Բնութագիր | |
Երկարություն | 53 ± 1 կմ |
Ավազանի մակերես | 665 000 կմ² |
Ավազան | Էրի լիճ |
Ջրի ծախս | 5,796 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Էրի լիճ |
Բարձրություն | 42.8842244/0/0/N/78.9142034/0/0/W մ |
Գետաբերանի տեղակայում | Օնտարիո լիճ |
Բարձրություն | 42.8842244/0/0/N/78.9142034/0/0/W մ |
Կոորդինատներ | 43°15′38″ հս․. լ. 79°04′02″ ամ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Scajaquada Creek? և Tonawanda Creek? |
Ջրի մարմիններ | Օնտարիո լիճ, Էրի լիճ և Օնտարիո լիճ |
Երկիր | ԱՄՆ |
Երկրամաս | Նյու Յորք |
Ջրահավաք | Lake Ontario drainage basin? |
Ջրի միջին ծախսը 5.9 հազար մ³/վրկ է, ծախսի տատանումները` 2,8 հազար մ³/վրկ-ից մինչև 7,7 հազար մ³/վրկ է։
Գետը սկիզբ է առնում Էրի լճից Բուֆֆալո քաղաքի և Ֆորտ Էրիի միջև ընկած տարածքում` գերազանցապես հոսելով հյուսիս։ Վերին հոսքում բաժանվում է երկու վտակների` ձևավորելով Գրանդ Այլենդ (ԱՄՆ-ի տարածքում) և Նյու Այլենդ (Կանադայի տարածքում) կղզիները։ Գետի միջին հոսքում գտնվում է Նիագարայի ջրվեժը։ Եղած տվյալներով վերջին 12.000 տարիների ընթացքում ջրվեժի տարածքը Նիագարայի հոսքով վերև է տեղափոխվել 11 կմ, չնայած վերջերս այդ գործընթացը դանդաղել է. էլեկտրակայանների կառուցումը նվազեցրել է ջրի ավերիչ ուժը։
Գետը Օնտարիո լիճ է թափվում կանադական Նիագարա օն դը Լեյք (անգլ.՝ Niagara-on-the-Lake) քաղաքի շրջանում։ Գետի մերձակայքում գտնվում են հետևյալ քաղաքները.
- Բուֆֆալո (Նյու Յորք)
- Ֆորտ Էրի (Օնտարիո)
- Լյուիսթոն (Նյու Յորք)
- Նիագարա Ֆոլս (Նյու Յորք)
- Նիագարա Ֆոլս (Օնտարիո)
- Նիագարա օն դը Լեյք (Օնտարիո)
- Քուինսթոն (Օնտարիո)