Նիկոլայ Իգնատև
From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլայ Պավլովիչ Իգնատև (հունվարի 17 (29), 1832[1] կամ հունվարի 17, 1832(1832-01-17)[2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հունիսի 20 (հուլիսի 3), 1908[1], Կրուպոդերինցի, Berditshev County, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս դիվանագետ և պետական գործիչ, կոմս, գեներալ։ Դիվանագիտական ծառայության մեջ է եղել 1856 թվականից (Լոնդոն, Պեկին), 1861-1864 թվականներին՝ Իզմիրի արտգործնախարարության Ասիական դեպարտամենտի տնօրեն, 1864-1877 թվականներին՝ դեսպանորդ, ապա՝ դեսպան Թուրքիայում։
Նիկոլայ Իգնատև ռուս.՝ Николай Игнатьев | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17 (29), 1832[1] կամ հունվարի 17, 1832(1832-01-17)[2] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունիսի 20 (հուլիսի 3), 1908[1] (76 տարեկան) |
Մահվան վայր | Կրուպոդերինցի, Berditshev County, Կիևի նահանգ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Կրուպոդերինցի |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | ռուս |
Կրոն | ուղղափառություն |
Կրթություն | Պաժերի կորպուս |
Մասնագիտություն | դիվանագետ և քաղաքական գործիչ |
Ամուսին | Եկատերինա Իգնատիևա |
Ծնողներ | հայր՝ Պավել Իգնատյև, մայր՝ Մարիա Իգնատիևա |
Զբաղեցրած պաշտոններ | դեսպան, Ռուսաստանի ներքին գործերի նախարար, նախագահ, Ռուսական կայսրության Պետական խորհրդի անդամ և Ռուսական կայսրության ներկայացուցիչը Չինաստանում |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Կոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն |
Երեխաներ | Պավել Իգնատև, Nikolai Ignatev? և Aleksey Ignatyev? |
Nikolay Pavlovich Ignatyev Վիքիպահեստում |
1875-1877 թվականներին արևելյան ճգնաժամի ընթացքում խիստ դիրքորոշում է ունեցել թուրքական կառավարության նկատմամբ, որն առանձնապես դրսևորվել է Կ. Պոլսի 1876-1877 թվականների միջազգային կոնֆերանսում՝ ի պաշտպանություն բալկանյան սլավոնների։ Մեծ ազդեցություն է ունեցել սուլթան Աբդուլ Ազիզի վրա, ինչի համար հորջոջվել է «երկրորդ սուլթան»։ Ռուսաստանի շահերին ծառայեցնելու ակնկալությամբ կարևոր դեր է խաղացել Գևորգ Քերեստեջյանի՝ Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվելու հարցում և ապարդյուն փորձել նրա միջոցով ազդել Կ. Պոլսի հայ հոգևոր և աշխարհիկ արևմտամետ ղեկավարության վրա։ Եղել է 1878 թվականի Սան Ստեֆանոյի պայմանագրի նախագծի հեղինակն ու Ռուսաստանի գլխավոր լիազորը նրա ստորագրման ժամանակ։ Պայմանագրի կնքման նախօրեին սերտ հարաբերությունների մեջ է եղել Կոստանդնուպոլիսի հայոց պատրիարքարանի հետ և անձամբ ձևակերպել 15-րդ կետը՝ հայերի պահանջած «Հայաստանի ինքնավարությունը» փոխարինելով «տեղական պահանջներից բխող բարեփոխումներ» և այլն անորոշ արտահայտություններով։ Եվ, ինչպես հետագայում խոստովանել է իր «Հիշատակարանում», 16-րդ հոդվածը նա գրել է ոչ թե թուրքահայերի, այլ ռուս դիվանագիտության համար. «Հայերի համար շատ նշանակալից էր, որ Օսմանյան կայսրության գոյության օրվանից ի վեր առաջին անգամ հիշատակվում էր նրանց մասին, իսկ Բարձր դուռը հրապարակորեն ճանաչում էր հայ ազգի գոյությունն Ասիական Թուրքիայում» (Гр. Н. П. Игнатьев, "СанСтефано", "Исторический вестник", 1915, с. 59-60)։