Նիկոլա Բուրբակի
From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլա Բուրբակի (ֆր.՝ Nicolas Bourbaki), ֆրանսիական մաթեմատիկոսների խմբի ծածկանուն։ Կազմավորվել է 1937 թվականին, Բարձրագույն նորմալ դպրոցի նախկին սաներից։ Հիսուննանց անդամները խմբից «դուրս» են մնում։ Ճշգրիտ կազմը և անդամների թիվը չի հրապարակվել։ Խմբի նպատակն է եղել իրականացնել Դավիթ Հիլբերտի մտադրությունը՝ մաթեմատիկական տարբեր տեսությունները շարադրել ձևական աքսիոմատիկ եղանակով։
Նիկոլա Բուրբակի | |
---|---|
Տեսակ | collective pseudonym?, գեղարվեստական անձ, գիտական ընկերություն և ընկերություն |
Երկիր | Ֆրանսիա[1] |
Հիմնադրված | 1935[2][3] |
Գլխադասային գրասենյակ | rue d'Ulm |
Կայք | bourbaki.fr(ֆր.), bourbaki.fr/index-de.html(գերմ.), bourbaki.fr/index-en.html(անգլ.) և bourbaki.fr/index-es.html(իսպ.) |
1939 թվականից լույս է տեսել «Մաթեմատիկայի տարրերը» բազմահատոր տրակտատը, որում զարգացվում է ձևական աքսիոմատիկ համակարգ, որը հեղինակների մտահղացմամբ, որպես «ընդհանուր ըմբռնման մասնակի տեսակետներ», պետք է ընդգրկի մաթեմատիկայի եթե ոչ բոլոր, ապա գոնե գլխավոր բաժինները։ Շարադրանքը, որի հիմքը կազմում են աքսիոմաների միջոցով սահմանվող կառուցվածքները (խմբի, դաշտի, կարգի, տոպոլոգիական և այլ կառուցվածքներ), խիստ վերացական է, տրվում է միայն տեսությունների տրամաբանական կմախքը։ Դատողության եղանակն ընդհանուրից մասնավորին անցնելն է։ Տրակտատը նախապատրաստվում է «Բուրբակի սեմինարում», որին կարող են մասնակցել նաև ուրիշ երկրների մաթեմատիկոսներ։