Նոյշվանշտայն
From Wikipedia, the free encyclopedia
Նոյշվանշտայն (նաև Նեյշվանշտե՛յն[3], գերմ.՝ Schloß Neuschwanstein [nɔy’ʃvanʃtain]) ռոմանտիզմի ոճով կառուցված ամրոց է, տառացիորեն «Նոր կարապի քար» (քարափ) բավարական թագավոր Լյուդվիգ 2-րդի ռոմանտիկ ամրոցն է, գտնվում է Բավարիայի հարավ-արևելքում գտնվող Խոէնշվանգաու ամրոցի և Ֆյուսսեն քաղաքի մետակայքում՝ ավստրիական սահմանից ոչ հեռու[4][5]։ Նոյշվանշտայն ամրոցը Գերմանիայի ամենահայտնի վայրերից և զբոսաշրջության կենտրոններից է, այն ոգեշնչել է Դիսնեյլենդի «Հեքիաթային թագավորության» հեղինակներին։ Լյուդվիգ 2-րդը Բավարիայի գահին բազմեց 1861 թվականին, 18 տարեկանում, որոշել էր ապրել հեքիաթային ամրոցում, սակայն 100 օր անց նրան անգործունակ հռչակեցին և իրեն պատկանող մեկ այլ ամրոց, որտեղ էլ մահացավ։ Լյուդվիգ 2-րդի ամրոցը միջնադարի տպավորություն է թողնում, բայց ամրոցը կառուցվել է 19-րդ դարում[6]։ Այն բավականին պաշտպանված է հարձակումներից[4]։
Նկարագրություն | |
Տեսակ | պալատ, դղյակ, շատո, տեսարժան վայր և թանգարան |
Հասցե | Neuschwansteinstraße 20 |
Վարչական միավոր | Շվանգաու[1] |
Երկիր | Գերմանիա[1] |
Կառուցված | 1869 |
Ճարտարապետ | Քրիստիան Ժանկ, Eduard Riedel?, Georg von Dollmann? և Julius Hofmann? |
Պատվիրող | Լյուդովիկոս II Բավարացի |
Շինանյութ | աղյուս, կրաքար և ավազաքար |
Բարձրություն | 65 մետր |
Ճարտարապետական ոճ | Նեոռոմանական ճարտարապետություն և Նեոգոթիկա |
Ընթացիկ սեփականատեր | Բավարիա |
Իրադարձություններ | պատրաստման կամ շինարարության սկիզբ[2] և topping out?[2] |
Կայք | neuschwanstein.com |
Neuschwanstein Castle Վիքիպահեստում |