Նորվեգիայի գետեր
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Նորվեգիայի գետերը ունեն մի շարք առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են Նորվեգիայի աշխարհագրական դիրքով։ Երկրի գետային ցանցը համեմատաբար խիտ է։ Գետերը հիմնականում լեռնային են, խորը՝ նեղ հովիտներով և մեծաթիվ ջրանկումներով։ Գետերը ջրառատ են ամբողջ տարին։ Գետերի սնումը հիմնականում ձնանձրևային է, հաճախ էլ գետերը սնվում են սառույցի հալոցքից։ Գետերը վարարում են գարնանը և ամռան սկզբին։ Որոշ գետերի վրա կան ջրվեժներ, որոնց բարձրությունը ի գերազանցում 600 մետրը[1]