Նոր Զելանդիայի պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
Նոր Զելանդիայի պատմությունը ըստ տարբեր աղբյուրների՝ սկսվել է մոտ յոթ հարյուր տարի առաջ։ Հոլանդացի ծովագնաց Աբել Թասմանը առաջին եվրոպացին էր, որը եղավ Նոր Զելանդիայի տարածքում։ Նավապետ Ջեյմս Կուկը, որը 1769 թվականի հոկտեմբերին հասավ հեռավոր երկրի սահմաններին, առաջին եվրոպացին էր, որ կարողացավ անցնել ամբողջ Նոր Զելանդիայով և անցկացնել այն քարտեզի վրա։
18-րդ դարի վերջերից սկսած` պարբերաբար այստեղ են այցելել բազմաթիվ հետախույզներ, միսիոներներ, ծովագնացներ, արկածախնդիրներ և առևտրականներ։ 1840 թվականին Բրիտանիայի և մաորիների միջև կնքվեց Վայթանգիի պայմանագիրը, որի համաձայն մաորիները նույն իրավունքներն էին ստանում ինչ որ ունեին բրիտանացիները։ Մնացած դարերում Նոր Զելանդիան գաղութանում է։ Եվրոպական տնտեսական և իրավական համակարգերի արմատավորումը բերեց տեղի բնակչության (մաորիներ) աստիճանաբար աղքատացմանը, որի հետևանքով իշխանությունն անցավ եվրոպացիների (պակեհա) ձեռքը։
Նոր Զելանդիայի խորհրդարանը 1890-ական թվականներից սկսած, ընդունեց մի շարք առաջադիմական նախաձեռնություններ, այդ թվում կանանց ընտրական իրավունքի և թոշակի հետ կապված։ Երկիրը մնում էր Բրիտանական կայսրության ակտիվ անդամը, այստեղից 110 հազար գաղթականներ մասնակցեցին Առաջին համաշխարհային պատերազմին։ Պատերազմից հետո Նոր Զելանդիան ստորագրեց Վերսալյան հաշտության պայմանագիրը և մտավ Ազգերի լիգայի մեջ։ Երկիրն ուներ անկախ ներքին քաղաքականություն, բայց միևնույն ժամանակ երկրի պաշտպանությունը առաջվա նման կազմակերպվում էր Մեծ Բրիտանիայի կողմից։
1930-ական թվականներից կարգավորվեց երկրի տնտեսությունը և սկսվեց բնակչության բարեկեցությանն ուղղված ուղղությունը։ 1850-ականներին սկսվեց խոշոր քաղաքների մաորիներով բնակեցման գործընթացը, որը զանգվածային ըմբոստությունների և Վայթանգիի պայմանագրում հավելումների պատճառ դարձավ։
1973 թվականին, գլոբալ էներգետիկական ճգնաժամի հետևանքով, երկրի տնտեսությունը էականորեն տուժեց։ Բացի դրանից, Նոր Զելանդիան կորցրեց իր ապրանքների վաճառքի հիմնական շուկան՝ Մեծ Բրիտանիան, որը անդամակցեց Եվրոպական տնտեսական համագործակցությանը։ 1985 թվականին Նոր Զելանդիան պաշտոնապես դարձավ առանց միջուկային զենքի պետություն, և արգելեց իր տարածքային ջրեր մտնել նավերի, որոնց վարա կար միջուկային զենք, կամ միջուկային էներգետիկական սարքավորումներ։ 2 տարի անց, 1987 թվականին օրենք ընդունվեց, ըստ որի մաորիների լեզուն ճանաչվեց երկրի պետական լեզու, հավասար անգլերենին։