Նոր Շոտլանդիայի պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
Նոր Շոտլանդիա, Կանադայի նահանգ, որը գտնվում է երկրի արևելքում և պատկանում է Ծովային նահանգներին։ Մինչ եվրոպացիների ժամանումը Նոր Շոտլանդիան բնակեցված էր միքմաքներով։ Երկար ժամանակ Նոր Շոտլանդիան Անգլիայի և Ֆրանսիայի միջև մրցակցության առարկա էր, և չորս գաղութային պատերազմները, որոնք պարբերաբար ավերեցին տարածքը, ի վերջո որոշեցին դրա պատկանելությունը Բրիտանական կայսրությանը։ 150 տարի Նոր Շոտլանդիայի մայրաքաղաքը եղել է Աննապոլիս Ռոյալը, իսկ 1749 թվականին՝ մինչև վերջին պատերազմները, մայրաքաղաքը տեղափոխվել է Հալիֆաքս։ Պատերազմների ավարտից հետո սկսվեց բողոքականների կողմից Նոր Շոտլանդիայի բնակեցումը, իսկ ԱՄՆ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո բազմաթիվ ռոյալիստ հավատարիմներ գաղթեցին այստեղ՝ ստանալով հողատարածքներ։ Նոր Շոտլանդիան ինքնակառավարում ստացավ 1848 թվականին և միացավ Կանադայի Համադաշնությանը 1867 թվականին։