Ուկրաինայի ռազմական կոչումները
From Wikipedia, the free encyclopedia
Ուկրաինայի ռազմական կոչումները կամ Ուկրաինայի զինվորական կոչումները (ուկրաիներեն՝ військові звання України) ստեղծվել են 1992 թվականի մարտ ամսին՝ Համընդհանուր զինապարտության և ռազմական ծառայության մասին Ուկրաինայի օրենքի (ուկրաիներեն՝ Закон України «Про військовий обов'язок і військову службу») ընդունումից հետո։ Ռազմական կոչումների համակարգը հիմնականում համընկնում է նախկին ԽՍՀՄ-ի ռազմական կոչումների համակարգին։ Ուկրաինական զինված ուժերն ունեն ռազմական կոչումների երկու շարք՝
- բանակային, որոնք օգտագործվում են ցամաքային զորքերում և ռազմաօդային ուժերում,
- ծովային, որոնք օգտագործվում են միայն ռազմածովային ուժերում։
Ուկրաինան, ինչպես և Ռուսաստանի Դաշնությունը, այլևս չի օգտագործում «ավիացիայի» մակդիրը՝ օդուժի զինծառայողների ռազմական կոչումներում (ասենք՝ «ավիացիայի գնդապետ», «ավիացիայի գեներալ-մայոր» և այլն)։
Գվարդիական (ընտրազորային) զորամասերի և գվարդիական (ընտրազորային) նավախմբերի զինծառայողների ռազմական կոչումներին ավելացվում է «գվարդիայի» մակդիրը (օրինակ՝ «գվարդիայի կապիտան», «գվարդիայի գնդապետ»)։
Արդարադատության, բժշկական ծառայության և անասնապահական ծառայության մասնագետների ռազմական կոչումներին համապատասխանաբար ավելացվում են «արդարադատության», «բժշկական ծառայության» կամ «անասնապահական ծառայության» մակդիրները (օրինակ՝ «արդարադարադատության գնդապետ», «բժշկական ծառայության փոխգնդապետ», «անասնապահական ծառայության կապիտան»)։
Այն քաղաքացիականների ռազմական կոչումներին, ովքեր պահեստազորում են կամ զորացրվել են, ավելացվում է «պահեստազորի» կամ «պաշտոնաթող» մակդիրը (օրինակ՝ «պահեստազորի մայոր», «պաշտոնաթող կապիտան»)[1]։
Ռազմական բարձրագույն կոչումների վրա ավելացվում են «Ուկրաինայի» բառը. օրինակ՝ «Ուկրաինայի բանակի գեներալ» կամ «Ուկրաինայի նավատորմի ծովակալ»։